Դեպի վեր

Փոքր դերերի մեծ վարպետը. Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի գաղտնիքը մնացել է դեռ չբացահայտված

armenpress.am04/4/2020, 10:00

Փոքր դերերի մեծ վարպետը. Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի գաղտնիքը մնացել է դեռ չբացահայտված

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Շերենցի կողքին չի կարելի վատ խաղալ. խաղընկերոջը վարակում է իր անմիջականությամբ, պարզությամբ ու անկեղծությամբ։ Զարմանում եմ, թե բնությունն ինչպե՞ս է այդպիսին ստեղծել նրան, ի՞նչն է նրա գաղտնիքը։ Ինձ թվում է՝ ոչ ոք չգիտի։ Պարզությունը քիչ է, անմիջականությունը դարձյալ քիչ է։ Համաժողովրդական է, համամարդկային...»,–այսպես է արտահայտվել Մհեր Մկրտչյանն իր ավագ ընկերոջ մասին։

«Շերենց ասելիս միանգամից միտքս են գալիս երեխաները՝ մեծ, հսկա երեխաները, որովհետեւ այնքան մանկական անմիջականություն, որքան Շերենցն ուներ, այնքան միամտություն, անհնար է պատկերացնել»,– այսպիսին է դերասանը ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հուշերում։

Կինոգետ Ռոբերտ Մաթոսյանի խոսքով՝ Շերենցի ճակատագիրը ժամանակաշրջանի ճակատագիրն էր։ «Շատ տարօրինակ է, շատ ինքնատիպ եւ զարմանալի։ Ինչու, որովհետեւ որեւէ դերասանական դպրոցից դուրս էություն էր, որովհետեւ ինքն իրենով պատմություն էր կրում, նրան նայելով՝ պատմություն էիր տեսնում»,–ասում է դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը։

Ապրիլի 5-ին ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի ծննդյան օրն է։ Ծնվել է 1913 թվականին Թիֆլիսում, մանկությունն անցկացրել Լենինականի (այժմ՝ Գյումրի) եւ Ստեփանավանի որբանոցներում։ Դերասանական գործունեությունը սկսել է 1931թ., մինչեւ 1934 թ. խաղացել է Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1934—37 թթ. սովորել է Մոսկվայի Ռ. Սիմոնովի ղեկավարած հայկակական դրամատիկական թատրոն—ստուդիայում։ 1937—68 թթ. որպես դերասան աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում, այժմ արդեն՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն։

Շերենցի կերտած կերպարները գերել են իրենց բարությամբ, մաքրությամբ, ազնվությամբ՝ դերասանին բերելով համաժողովրդական սեր։ Խաղընկերները նրան համարում էին էպիզոդիկ, փոքրիկ դերերի վարպետ։

«Շերենցը սիրված դերասան էր։ Նրա մեջ անբռնազբոսության, դերասանական խառնվածքի եւ մարդկային էության այնպիսի համաձուլվածք կար, որ դժվար էր իրարից զատել։ Շերենցի ճշմարտացիությունն ու բնականությունը բխում էին իր բնույթից։ Առաջին հայացքից շատերին թվում է, թե ինքն իրեն է խաղում, բայց դա այդպես չէ։ Նա այն բացառիկ երեւույթներից է, երբ կարծես թե չի փոխվում եւ միաժամանակ ստեղծում է միմյանցից տարբեր կերպարներ։ Լաերտ Վաղարշյանի «Քաոս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր