Դեպի վեր

ՀՀ նախագահի աշխատակազմը hայտարարություն է տարածել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի եւ կից օրենքների փաթեթի վերաբերյալ

armenpress.am07/27/2021, 4:54

ՀՀ նախագահի աշխատակազմը hայտարարություն է տարածել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի եւ կից օրենքների փաթեթի վերաբերյալ

Հանրապետության նախագահը ստորագրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը եւ հարակից օրենքները` «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքն ու «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը ` որպես օրենքների փաթեթ, միաժամանակ դիտարկելով ապագայում ՔԴՕ փոփոխությունները եւ Բանկային գաղտնիքի մասին օրենքը, ինչպես նաեւ ՔԴՕ առանձին դրույթները Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցին անդրադառնալու հնարավորությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (ՔԴՕ) եւ հարակից օրենքները` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը (ՔԴՕ փոփոխություններ) ու «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը (Բանկային գաղտնիքի մասին օրենք)` որպես օրենքների փաթեթ (այսուհետ՝ Օրենքների փաթեթ) Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021 թվականի հուլիսի 7-ին:

Բարեխիղճ իրավական մշակույթը ենթադրում է, որ փաթեթով ներկայացված օրենքները պետք է առնվազն լինեն տրամաբանորեն եւ կարգավորման առարկայով փոխկապակցված, հարակից օրենքների ընդունումը պետք է պայմանավորված լինի հիմնական օրենքի ընդունմամբ: Այսպիսով, պարզ չէ, թե ինչ նպատակով կամ ինչ տրամաբանությամբ է օրենսդիրը համարել ՔԴՕ-ն փոխկապակցված Օրենքների փաթեթում ներառված մյուս երկու օրենքների հետ` ներկայացնելով վերոնշյալ օրենքները փաթեթով:

Անհրաժեշտ է նշել, որ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունվարի 22-ին ընդունվեցին քրեական գործերի շրջանակում բանկային եւ ապահովագրական գաղտնիք կազմող, ինչպես նաեւ արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունների բացահայտման ընթացակարգը վերանայող օրենքներ, որոնց սահմանադրականությունը վիճարկվեց Հանրապետության նախագահի կողմից 2020 թվականի փետրվարի 6-ին: Բարձր դատարանը տվյալ հարցով որոշումն ընդունեց 2020 թվականի հունիսի 18-ին` ճանաչելով վիճարկված դրույթները Սահմանադրության մ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր