Դեպի վեր

Համավարակի ազդեցությունը ագրոպարենային ապրանքների արտադրության և եվրասիական շուկայի վրա նույնքան բազմաբնույթ է, որքան տարածաշրջանը

shamshyan.com08/3/2020, 6:30

Համավարակի ազդեցությունը ագրոպարենային ապրանքների արտադրության և եվրասիական շուկայի վրա նույնքան բազմաբնույթ է, որքան տարածաշրջանը

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հացահատիկային մշակաբույսերի արտադրության հեռանկարներն, ընդհանուր առմամբ, դրական են, սակայն տարածաշրջանում ցորենի արտադրության կրճատում է սպասվում՝ ըստCOVID-19 հավարակի ազդեցության վերաբերյալ ՊԳԿ-ի պատրաստած տարածաշրջանային վերլուծական տեղեկանքի:

Զեկույցի տվյալներով, 2020 թվականի առաջին կիսամյակում Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներում պարենային որոշ ապրանքների գները շեշտակի աճ արձանագրեցին, սակայն երկարաձգված մատակարարումները, առևտրի և շուկայի խաթարումները շարունակում են ագրոպարենային ապրանքների արժեշղթայի համար դժվարություններ հարուցել։Եվրոպա և Կենտրոնական Ասիա. «Տարածաշրջանի սննդամթերքի շուկայի վիճակը և առնչվող քաղաքականության տեղեկագիր» փաստաթղթում հակիրճ ներկայացված է տարածաշրջանի շուկաների մատակարարումն ու պահանջարկը, ինչպես նաև ագրոպարենային շուկաների, արժեշղթաների և քաղաքականությունների արձագանքը COVID-19 համավարակին։ Տեղեկությունները հավաքագրվել են տարածաշրջանում կատարվող հարցումների և մոնիտորինգի միջոցով։

Ակնկալվում է, որ 2020 թվականին հացահատիկային մշակաբույսերի արտադրության ընդհանուր ծավալը մոտ կլինի հնգամյա միջին ցուցանիշին, իսկ արտահանման և սպառման կարևորագույն սննդամթերքի՝ ցորենի արտադրությունը՝ ցածր, ինչը կապված է որոշ երկրներում, մասնավորապես՝ Ղրղզստանում և Տաջիկստանում անբարենպաստ եղանակային պայմանների և գյուղատնտեսական ներդրանքի (ինչպես օրինակ՝ սերմացուի և պարարտանյութերի) հասանելիության խնդիրներով։ Վերոնշյալ երկրներում և Վրաստանում հիմնական սննդամթերքի մանրածախ գները տարվա առաջին կիսամյակում մեծ աճ են գրանցել՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ինչն առողջ սնուցման ծախսերի զգալի աճ է ենթադրում։
«Որոշ երկրներում, հիմնականում Կենտրոնական Ասիայի և Կովկասի, տնային տնտեսությունները իրենց բյուջեների գրեթե կեսը ծախսում են սննդամթերքի վրա, ինչը հատկապես վերաբերում է խոցելի խմբերին, այդ թվում՝ Տաջիկստանի թոշակառուներին», - ասում է ՊԳԿ-ի տնտեսագետ և ծրագրի ղեկավար՝ Չենգ Ֆանգը։ «COVID-19-ի հետևանքով հիմնական սննդամթերքի գների աճը կարող է պարենային անվտանգության և սնուցման վրա զգալի բացասական ազդեցություն առաջացնել»։

Ոչ միայն սպառողները, այլև ագրոպարենային ապրանքների արժեշղթայի բոլոր մասնակիցները տուժում են այս իրավիճակից։ Որոշ գյուղացիական տնտեսվարողներ նշում են, որ սննդամթերքի վրա ավելի քիչ գումար են ծախսում, մինչդեռ ոմանք հարկադրվածեն արտադրական միջոցներ վաճառել՝ ֆինանսական ցնցումներին դիմակայելու համար։ ՊԳԿ-ի վերջին հարցումներով, որն անց է կացվել հունիսին, COVID-19 համավարակը բացասաբար է անդրադարձել փոխադրումների, պահպանման, վաճառքի, ֆինանսական վիճակի, գյուղատնտեսական ներդրանքի հասանելիության և աշխատուժի շուկաների վրա։ Չնայած արգելափակման միջոցառումների կրճատմանը, ագրոպարենային ապրանքների փոխադրումները դեռևս լիովին չեն վերականգնվել, մասնավորապես՝ Բոսնիայում և Հերցոգովինայում, Ղրղզստանում, Թուրքիայում և Ուզբեկստանում։ Այս երկրները բերքահավաքի սեզոնին պահեստավորման հետ կապված լրջագույն խոչընդոտների մ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր