Դեպի վեր

Ձեր պոռնոգրաֆիկ հայտարարությունները ձեզ պահեք

henaran.am10/9/2019, 3:36

Ձեր պոռնոգրաֆիկ հայտարարությունները ձեզ պահեք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան, Լրագրողների «Ասպարեզ» ակումբ, Ինֆորմացիայի ազատության կենտրոն, Հանրային լրագրության ակումբ, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, Գորիսի մամուլի ակումբ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ:

Վերոնշյալ սորոսական հասարակական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով, մի կողմից, Hayely.am-ի խմբագրության վրա հոկտեմբերի 5-ի հարձակումը, մյուս կողմից՝ լրատվամիջոցների պահվածքը, մեղադրելով վերջիններիս «քարոզչամիջոցների» վերածվելու, իրենց տերերի ու հովանավորների շահերի շուրջ բեւեռանալու մեջ:

Գրել են. «…արձանագրում ենք, որ ԶԼՄ-ների բեւեռացումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների` հանգեցրել է նրան, որ լրատվամիջոցների զգալի մասը վերածվել է քարոզչամիջոցի՝ սպասարկելով նախեւառաջ դրանց սեփականատերերի ու հովանավորների շահերը։ Գործի են դրվել «ուղեղների լվացման» բոլոր մեթոդները, այդ թվում` ֆեյք-լուրերը, միտումնավոր խեղաթյուրված փաստերը, աչառու, մոլորեցնող մեկնաբանությունները եւ այլն։ Հանրության շրջանում դա առաջացնում է անթաքույց վրդովմունք, ինչը որոշ դեպքերում դրսեւորվում է անթույլատրելի գործողություններով»։

Մինչ այս զառանցանքի բուն բովանդակությանն անցնելը, թույլ տվեք նկատել, որ լրատվամիջոցներին «ըստ տերերի բեւեռանալու» մեջ մեղադրում են կազմակերպություններ, որոնք իրենց ծնունդով, կնունքով, նշանդրեքով ու հարսանիքով, անխտիր, բեւեռացված են մեկ մարդու շուրջ, իսկ իրենց կյանքի իմաստն էլ այդ մարդու կամ մարդ-հիմնադրամի շահերի սպասարկումն է:

Վերոնշյալ սորոսական ՀԿ-ներից շատերը Հայաստանում գործել են հեղափոխությունից դեռ շատ առաջ, բայց նախկինում չի եղել մի դեպք, որ այսպես պաշտպանեին իշխանություններին ու դասեր տային մամուլին: Նրանք դրվատանքի կես խոսք անգամ չեն ասել նախորդ իշխանությունների հասցեին, որոնք ապաքրեականացրին մամուլի մասին օրենքը, բայց այսօր, իշխանության մոտակայքից, մամուլին են հաթաթա տալիս, թե չափներդ ճանաչեք եւ անդուր բաներ մի գրեք, որովհետեւ «հանրությունն անթաքույց վրդովվում է», հասկանում ես: Եվ սրանց պոռնոգրաֆիկ բովանդակությամբ այս հայտարարությունն էլ մամուլը վերցնում ու անվրդով տարածում է, փոխանակ ասելու՝ նախեւառաջ դուք չափներդ ճանաչեք, հասկացեք՝ ով եք դուք, մտածեք, թե ինչու է վրդովված հանրությունը բողոքի ցույց անում ձեր մայր գրասենյակի առաջ, եւ հետո միայն դասեր տվեք հայաստանյան լրատվամիջոցներին:
Կարելի՞ է հետաքրքրվել, թե դուք՝ մտահոգներդ, ինչով էիք զբաղված, երբ մի խումբ ջահելներ վիժեցնում էին ՀՀ երկրորդ նախագահի մամլո ասուլիսը: Ովքե՞ր էին դրանք՝ պատահաբար, այն նույն անձինք չէի՞ն, որ փորձում էին առեւանգել ձեր մայր գրասենյակի մոտ տեղի ունեցող ցույցերը համակարգող Նարեկ Մալյանին, այդ նույն անձինք չէի՞ն, որ Ազատության հրապարակում սպառնում էին ջարդել Արցախի ղեկավարների գլուխները եւ նույն վայրում հ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր