Դեպի վեր

Հայաստանից ավելի շատ մարդ հեռացել է Տեր-Պետրոսյանի օրոք, իրավիճակն էր այլ․ մեզ նոր ժողովրդագրական քաղաքականություն է պետք

1in.am08/19/2018, 1:36

Հայաստանից ավելի շատ մարդ հեռացել է Տեր-Պետրոսյանի օրոք, իրավիճակն էր այլ․ մեզ նոր ժողովրդագրական քաղաքականություն է պետք

Սոցիալական ցանցերում այս օրերին ակտիվորեն քննարկվում է առաջին երեք նախագահների օրոք Հայաստանից արտագաղթած քաղաքացիների թիվը։ Այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ գրառում էր կատարել նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Վերջինս մասնավորապես գրել էր․ «Առաջին նախագահ՝ 586 հազար, 2-րդ՝ 129 հազար և երրորդ՝ 307 հազար։ Ընդամենը մեկ միլիոն 22 հազ. մարդ։

1989-1991թթ․ Հայաստան է եկել 400․000 մարդ Ադրբեջանից։ Նրանց մուտքը չի ֆիքսվել (սահմանապահ ծառայություն ՀԽՍՀ-ում չկար)։ Հետագայում, այդ 400․000-ից 340․000-ը լքել է Հայաստանը և նրանց ելքը ֆիքսվել է (արդեն կար սահմանապահ ծառայություն)։ 1994թ-ին այս ամենը ճշտվել է հատուկ հաշվառման շնորհիվ։

Ուրեմն, չի կարելի առանց մուտքը ֆիքսելու՝ ֆիքսել միայն ելքը։

Ճիշտ թիվն է՝ այդ ամենից հանած 340․000 կամ էլ 1-ին նախագահի 586 հազար ելքի կողքը նշել 340․000 մուտք։ Այսինքն, իրականում 682 հազար և ոչ թե մեկ միլիոն 22 հազար ՀՀ քաղաքացի է լքել երկիրը»։

Այս կապակցությամբ ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց․ «Եթե համեմատենք 1990-ական թվականները վերջին 10 տարվա հետ, ապա դրանք անհամեմատելի են․ ճիշտ է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ավելի շատ մարդ է լքել Հայաստանը, բայց դա պայմանավորված էր օբյեկտիվ գործոններով՝ պատերազմական վիճակ էր, երկրաշարժը տեղի ունեցավ, սոցիալ-տնտեսական դժվար կացության մեջ էր Հայաստանը գտնվում և այդ ժամանակվա կառավարությունից շատ քիչ բան էր կախված արտագաղթը կասեցնելու առումով, որովհետև կատարյալ կոլափս էր ու մարդիկ գոյատևման խնդրի առաջ էին կանգնած։ Նշեմ նաև, որ՝ այո, այդ գնացածների մեջ մեր հայրենակից փախստականներ էլ կային, որոնք եկել էին Ադրբեջանից ու նրանց մեծ մասը հեռացավ այստեղից այդ ժամանակ, սակայն հստակ հաշվել, թե ամբողջ գնացածների քանի տոկոսն էր փախստական՝ շատ դժվար է, որովհետև այդպիսի ուսումնասիրություններ ու տվյալներ չկան։

Եթե ընդհանուր թվային ծավալով հաշվենք, ապա այո, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ եղել է ամենամեծ արտագաղթը Հայաստանից, բայց, եթե դիտարկում ենք 1990-ական թվականները և դիտարկում ենք Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակահատվածը, ապա դրանք միանգամայն տարբեր տնտեսական իրավիճակներ են և Սերժ Սարգսյանի օրոք մարդիկ հեռացել են ոչ օբյեկտիվ գո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր