Դեպի վեր

Եթե այսօր ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը նույն կերպ ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոց. Փաշինյան

azatutyun.am09/11/2019, 4:48

Եթե այսօր ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը նույն կերպ ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոց. Փաշինյան

«Եթե այսօր ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը նույն կերպ ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոց», - այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչո՞ւ է վարչապետը Ամուլսարի հարցում «պատասխանատվություն ստանձնում նախկին հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար», առանց դրա օրինակությունը քննարկելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց Բաբաջանյանին՝ հիշեցնելով, թե այն խորհրդարանում, որտեղ պատգամավորն այժմ աշխատում է, ձևավորել է նախկին ռեժիմի կողմից ընդունված Սահմանադրության արդյունքում: Վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ Ամուլսարի հարցում պետք է լինի իրավական դիրքորոշում՝ առաջնորդվելով ճշմարտությամբ։

«Չեք կարծո՞ւմ, որ այդպիսով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմի սպասարկող տնտեսական կառուցակարգերը վերացնելու Ձեր իսկ տված խոստումը», - հարցրեց Բաբաջանյանը։

Ի պատասխան Արման Բաբաջանյանի հարցի, վարչապետն ասաց. «Ինչո՞ւ եք, օրինակ, Դուք կիսում նախորդ հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնելով նրա ընդունած կասկածելի հանրաքվեով Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով ձևավորված Ազգային ժողովում լինել պատգամավոր։ Ամուլսարի հանքի հետ կապված կան հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանանք բնապահպանական տեսչության կողմից իրականացվող ստուգումների արդյունքում։ Իմ դիրքորոշումը ինչպես Ամուլսարի, այնպես էլ մնացած բոլոր հարցերում հետևյալն է, որ դիրքորոշումը պետք է լինի իրավական։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք խոսում ենք իրավական պետության մասին և եթե որոշ դեպքերում հարցին կա էմոցիոնալ մոտեցում, հարցին կա բնապահպանական մոտեցում, հարցին կա տնտեսական մոտեցում, ես կարծում եմ, որ այդ բոլոր մոտեցումների հանգուցալուծումը պետք է լինի իրավական մոտեցումը։ Ընդհանուր առմամբ իմ դիրքորոշումն այն է, որ ցանկացած դեպքում մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը և առաջնորդվենք ճշմարտությամբ՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պիտի լինի ճշմարտությունը»։

«Ես կարծում եմ, որ չկա որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում, որ կարող է մեզ մեղադրել, որ մեր կառավարությունը ինչպես Ամուլսարի, այնպես էլ որևէ հարցում մինչև վերջ հետամուտ չէ և հետամուտ չի լինելու ճշմարտությանը։ Ինձ համար ճշմարտությունը Հայաստանի պետական, ազգային շահը եղել է առաջնահերթություն, շարունակում է և շարունակելու է։ Ես համարում եմ, որ Հայաստանի վարչապետի կարգավիճակից բխող միակ դիրքորոշումը, որը կարող է լինել արդարացված և լեգիտիմ,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր