Դեպի վեր

Հայաստան-ԵԱՏՄ հնգամյա ընթացքը, ցուցանիշները և զարգացումները. քաղաքագետի գնահատականները

yerkir.am09/10/2019, 7:18

Հայաստան-ԵԱՏՄ հնգամյա ընթացքը, ցուցանիշները և զարգացումները. քաղաքագետի գնահատականները

Շուրջ հինգ տարի է, ինչ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ դա Հայաստանին հնարավորություն ընձեռեց մուտք գործել դեպի Եվրասիական տնտեսական միության շուկաներ, Հայստանի արտահանումն էականորեն աճեց և սպասվող արդյունքների համեմատ՝ Հայաստանը մոտ 300-400 մլն դոլարի չափով շահեց արտահանման մեջ։

«Իսկ ՀՆԱ-ն աճում է մոտավորապես1-1,5 տոկոսով ավելի արագ, քան կարող էր աճել, եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին։ Այսինքն՝ ՀՆԱ-ի 6-7 տոկոսը Եվրասիական միության շնորհիվ է գոյացել։ Իսկ բացասական էֆեկտներից կարող եմ նշել այն, որ Հայաստանը կարող է կորուստներ ունենալ մյուս գործընկերների հետ հարաբերություններում՝ հատկապես Վրաստանի և միջազգային ատևտրային կազմակերպության հետ, որովհետև Հայաստանը պետք է որոշ տարիֆներ բարձրացնի, իսկ այդտեղ կարող են խնդիրներ առաջանալ նրանց հետ բանակցություններում», - Yerkir.am-ի հետ հարցազրույցում նշեց Հրանտ Միքայելյանը։

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է ավտոմեքենաների մաքսազերծման դրույքաչափերի բարձրացումը, որը ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունվարի մեկից։ Դա պայմանավորված է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հանգամանքով։

Խոսելով այս թեմայի մասին՝ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը նշեց՝ ցանկացած օրենք ընդունելիս լինում են շահողներ և կորցնողներ։

«ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն այդ օրենքը պետք է ընդուներ։ Հայաստանը կարող է ՌԴ-ից ավտոմեքենաներ ներկրել ավելի էժան, այդ թվում՝ ՌԴ-ում արտադրված՝ արևմտյան ավտոմեքենաները, և դա որոշակի այլընտրանք է, բայց, այդուամենայնիվ, սա սպառողների վրա կունենա բացասական ազդեցություն, մյուս կողմից՝ բյուջեում մի քիչ ավելի շատ գումար կհավաքվի», - ընդգծեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

Հայաստանը պատրաստվում է Երևանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 1-ին։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ այժմ գագաթնաժողովի վերաբերյալ հակասական տվյալներ կան, օրինակ՝ Ռուսաստանի նախագահի կամ Իրանի նախագահների այցի վերաբերյալ հակասական քննարկումներ կան։

«Ես այդ գագաթնաժողովն ավելի շատ որպես քաղաքական միջոցառում եմ ընկալում։ Հայաստանում անցկացվելու է լայնամասշտաբ գագաթնաժողով...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր