Դեպի վեր

Շահութահարկն ու ֆիսկալ կտրոնները՝ գլխացավանք բեռնափոխադրողների համար (տեսանյութ)

yerkir.am09/11/2019, 2:06

Շահութահարկն ու ֆիսկալ կտրոնները՝ գլխացավանք բեռնափոխադրողների համար (տեսանյութ)

«Ջրով չի կարող գնալ մեքենան, պիտի սոլյարկա ծախսի». Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասում է ՀՀ միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանն ու անհասկանալի համարում օրենսդրական փոփոխությունից հետո վառելանյութի դիմաց ստացած կտրոնները չընդունելու փաստը:

«Երևանից Մոսկվա 1000 լիտր ծախսվում է, դա կարող է լինել 45 ռուբլի, կարող է լինել 42 ռուբլի, գնի մեջ կարող է տատանում տալ, բայց որ 1000 լիտր սոլյարկա է ծախսվում Երևանից Մոսկվա, դա փաստ է: Որ խնդրես էլ՝ ջրով չի կարող գնալ, ասենք՝ փոխադրողը ցույց տա իբր սոլյարկա է գնել, բայց ինքը ջրով է գնացել: Հիմա մենք կառավարությանը խնդրեցինք, որ այդ դիզելային վառելանյութի բերած կտրոնները հաշվի առնեն»,- նշում է Հերբերտ Համբարձումյանը:

Բանն այն է, որ նախկին՝ հաստատագրված վճարի փոխարեն այժմ պետք է շահութահարկ վճարեն: Դա նշանակում է եկամուտներից հանել ծախսերն ու մնացած գումարի տոկոսը մուծել պետությանը: Ծախսերը, սակայն, բեռնափոխադրողները չեն կարողանում հիմնավորել, քանի որ հարկային մարմինները արտերկրի խանութների տրամադրած կտրոնները որպես ֆիսկալ փաստաթուղթ չեն ճանաչում:

«Դե պարզ է՝ պիտի փաստաթուղթ ունենաս, բայց դու ի՞նչ իմանաս՝ քո ստարտերը Վլադիկավկազո՞ւմ է փչանալու, Դոնի Ռոստովո՞ւմ, թե՞ Մոսկվայում, որ նախօրոք պայմանագիր կնքես այնտեղի սերվիսների հետ, որ կարողանաս այդ թղթերը վերցնել»,- մտահոգվում է ասոցիացիայի նախագահը:

Բեռնափոխադրողները վրդովված են՝ ավտոտրանսպորտային փոխադրումների 90 տոկոսը Ռուսաստանի հետ է. 2000 կմ Ռուսաստանի տարածքում են վարում՝ մինչև Մոսկվա, 300 կմ՝ Հայաստանի տարածքում: Այնտեղ իրենց նորոգումները, վառելիքը և սպասարկման այլ ծախսեր կատարում են, խանութները կտրոններ են տրամադրում, բայց դրանց մեջ նշված չեն ընկերության անունն ու մեքենայի համարը, այս պատճառով էլ Հայաստանի հարկային մարմիններն այդ կտրոնները չեն ճանաչում իբրև ֆիսկալ փաստաթուղթ, եկամուտից ավելի քիչ գումար են հանում, շահութահարկը անհամեմատ մեծ է ստացվում:

Միջազգային փոխադրողների ասոցիացիան ՀՀ կառավարությանը խնդրել է, որ խան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր