Դեպի վեր

Երթուղային գծերի մեծ մասը կվերանա. ոլորտում կմնան ուժեղ խաղացողները

armtimes.com10/12/2017, 12:50

Երթուղային գծերի մեծ մասը կվերանա. ոլորտում կմնան ուժեղ խաղացողները

ՀՀ կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադրի հավանությանը ներկայացրեց մի օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել ուղեվորափոխադրում իրականացնող երթուղիների միասնական ցանց:

Այս որոշմամբ փոփոխություն է նախատեսվում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում: Այս փաթեթը հավանության արժանանալուց հետո կներկայացվի Ազգային Ժողով:

Առաջակվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետության բոլոր համայնքներին տրանսպորտային սպասարկմամբ ապահովմամբ: Նախարարությունը պարզել է, որ տրանսպորտային կանոնավոր սպասարկումն ապահովելու նպատակով բազմիցս հայտարարվել են մրցույթներ, սակայն դրանք չեն կայացել մասնակիցների բացակայության պաճառով: «Միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերի կազմակերպումը տարբեր կառավարման մարմինների կողմից հնարավորություն չի ընձեռում ձևավորելու փոխհամաձայնեցված միասնական երթուղային ցանց»,- ասված է որոշման նախագծում:

Հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում՝ գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:

Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով:

Արդյունքում կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ:

Պարզաբանելով առաջարկվող փոփոխությունը՝ նախարարը կառավարության նիստում ասաց, որ խոշորացված համայնքն ինքն է կազմակերպում մրցույթ, իսկ միջմարզայինի դեպքում մրցույթն իրականացնում է կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ մեկնաբանելով առաջարկվող փոփոխությունն ասաց. «Մենք ստեղծում ենք օրենսդրական դաշտ, որը կկարգավորի այն նոր տրանսպորտային ցանցը, որը մենք ուզում ենք առաջարկել: Տրանսպորտային ցանցը մենք ենք ուզում առաջարկել, որ այնպես չլինի, որ բնակավայրերը դուրս մնան մեր քարտեզից, լոտեր կառուցենք, որտեղ շահավետ, ոչ շահավետ խմբերը համախմբում ենք, որպեսզի բիզնեսի համար դառնա շահավետ: Եվ նաեւ նախատեսում ենք ցանցը տրամաբանական կառուցելուց հետո երկարատեւ պայմանագրեր կնքել, որպեսզի ներդրողը համոզված լինի, որ երկարատեւ աշխատանք ունի, ներդրում կատարի, նորմալ տրանսպորտ բերի եւ այլն»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Դիմելով տրանսպորտի նախարարին վարչապետը հարցերեց, թե ե՞րբ է տրանսպորտային նոր ցանցը ստեղծվելու, ե՞րբ է մրցույթ հայտարարվելու, քանի որ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր