Դեպի վեր

Գյումրիում շուրջ երեք հազար ընտանիք կրկին ձմեռը դիմավորում է տնակներում

azatutyun.am11/23/2017, 5:20

Գյումրիում շուրջ երեք հազար ընտանիք կրկին ձմեռը դիմավորում է տնակներում

Մարգո Լուսիկյանը արդեն 13 տարի է տնակում է ապրում: Հաշմանդամության թոշակ ստացող 62-ամյա կինը չգիտի՝ 30 հազար դրամով սնո՞ւնդ գնի, թե՞ տունը ջեռուցի: Տնակը գազաֆիկացված չէ, փայտ չի կարող գնել, էլեկտրաէներգիան էլ փորձում է խնայել:

«Շատ հասարակ հաշվարկ է․ լույսը մուծես, ջուրը մուծես, հողի հարկը կմուծես․․․ ու դու կստանաս 30 հազար դրամ թոշակ: Գոնե մենք մեզի մարդու տեղ կուզենք դնել, բայց չենք կըրնա», - «Ազատության» հետ զրույցում ասաց կինը:

Ցրտաշունչ Գյումրիում 2500 - 3000 ընտանիք դեռ շարունակում է ապրել տնակներում: Ջերմաստիճանի անկումը երկաթե քայքայված տնակներում ապրողներն ավելի շուտ են զգում: Տնակների մեծ մասը գազաֆիկացված չէ, հիմնական վառելիքը փայտն է կամ ցանկացած այլ բան, որ այրվում է՝ թղթե արկղեր, պլատսմասե տարրաներ, կոշիկ ու անվադող: Ոմանք էլ էլետրաէներգիայի հույսին են:

Տիկին Մարգոն ստիպված է օրվա մեծ մասը դստեր տանն անցկացնել, որ վառելիքի համար գումար չծախսի: Կատակում է, թե կառավարությունը շատ լավ է նայում իրեն՝ ի վերջո 30 հազար դրամ թոշակ է ստանում․ - «Մենք շատ ընտիր կապրինք, շատ շնորհակալ ենք մեր կառավարությունից, որ ամեն վայրկյան մեր թիկունքին է կանգնած․․․ էդ 30 հազարը եթե կստանամ, ըտիկ հրաշք է, իրանք կըրնան նաև դնեն ու կտրեն․ իրան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր