Դեպի վեր

ՄԱԿ-ը զգայացունց հարցապնդում է հղել Թուրքիային Հայոց ցեղասպանության վերաբերյալ

1in.am06/26/2019, 8:48

ՄԱԿ-ը զգայացունց հարցապնդում է հղել Թուրքիային Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Երեսունչորս տարի առաջ Միավորված ազգերի կազմակերպության Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը մի զեկույց ընդունեց, որով Հայոց ցեղասպանությունը ճանաչեց որպես ցեղասպանության դեպք: Մինչև վերջերս ՄԱԿ-ում այլ գործունեություն չի եղել այս հարցի վերաբերյալ: Անսպասելիորեն, 2019 թ. մարտի 25-ին մի զարմանալի նամակ հղվեց Շվեյցարիայի Ժնև քաղաքում ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Սադիկ Արսլանին՝ ՄԱԿ-ի երեք կառույցների ներկայացուցիչների կողմից․ Բեռնար Դուհայմ՝ Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբի զեկուցող նախագահ, Դեյվիդ Կեյ՝ Կարծիքի և արտահայտության ազատության աջակցության և պաշտպանության հարցերով հատուկ զեկուցող և Ֆաբիան Սալվիոլի՝ Ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման խրախուսման և չկրկնվելու երաշխիքների հարցերով հատուկ զեկուցող:

ՄԱԿ-ի համատեղ նամակում խնդրվում էր թուրք դեսպանին 60 օրվա ընթացքում պատասխանել հետևյալ յոթ հարցերին.

«1. Խնդրում ենք տրամադրել ցանկացած տեղեկություն և/կամ մեկնաբանություններ(ներ), որոնք դուք կարող եք ունենալ մեղադրանքների վերաբերյալ. … Թուրքիային վերագրվող խախտումները կապված 1915-1923 թթ․ ողբերգական իրադարձությունների հետ, որից տուժել է հայ փոքրամասնությունը, և դրանց հետևանքները այդ բնակչության համար:

2. Ձերդ Գերազանցության կառավարության կողմից ի՞նչ քաղաքականություն է վարվել այս մեղադրանքներին արձագանքելու համար:

3. Թուրքիայի կողմից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել իրողությունը պարզելու համար, ներառյալ 1915-1923 թթ. ընթացքում բռնի ներքին տեղահանության, կալանավորման, արտադատական սպանությունների և հարկադրաբար անհետացման ենթարկված հայերի ճակատագիրը կամ գտնվելու վայրը պարզելու համար:

4. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու համար այդ իրադարձությունների մասին ճշմարտությունն իմանալու տուժածների և, ընդհանուր առմամբ, հասարակության իրավունքը, ինչպես նաև ապահովելու համար արդարության և կրած վնասի հատուցման տուժածների իրավունքը:

5. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այդ իրադարձությունների հետևանքով զոհված հայերի մարմինները, հնարավորինս, հայտնաբերելու համար:

6. Խնդրում ենք տեղեկատվություն տրամադրել 2017 թ. օրենսդրության ընդունման պատճառների մասին, որն օրենսդիրներին արգելում է որոշակի արտահայտություններ անել։ Պարզաբանել, թե ինչպես է դա համատեղելի մարդու իրավունքների միջազգային իրավունքի հետ, մասնավորապես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի հետ:

7. Խնդրում ենք մանրամասն տեղեկատվություն տրամադրել հայերի դեմ հանցագործությունների մասին հայտարարությունների համար անձանց պատժելու նպատակով Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի կիրառման դեպքերի վերաբերյալ:

ՄԱԿ-ի համատեղ նամակում մանրամասնորեն նկարագրվել են հայերի դեմ իրականացված վայրագությունները «1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունը և նրան հաջորդած Թուրքիայի Հանրապետությունը, [որոնք] իրականացրել են երկրի արևելյան մասում ապրող հայ փոքրամասնության զանգվածային տեղահանության քաղաքականություն: Այդ փոքրամասնությանը պատկանող հարյուր հազարավոր անձինք (մոտավորապես 600000-ից մինչև 1500000-ը) ենթարկվել են այդ քաղաքականությանը, ինչը հանգեցրել է համատարած բռնության այդ բնակչության դեմ։ Ըստ տեղեկությունների, նրանց բռնի արտաքսումը սկսվել է 1915 թ. մարտին, հիմնականում Անատոլիայում, բայց նաև երկրի այլ հատվածներում: շ

Հայերին վտարել են իրենց նախնիների հողերից: 1915 թ. ապրիլի 24-ի գիշերը Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հարյուրավոր քաղաքական և մտավորական ղեկավարների, իսկ հետագայում նրանց տեղափոխեցին այլ վայրեր: Դրա հետևանքով, հայկական վերնախավը գրեթե ամբողջությամբ վերացավ: Սրան հետևեց ամբողջ հայ բնակչության դեմ ուղղված համակարգված քաղաքականություն յուրաքանչյուր նահանգում և յուրաքանչյուր վիլայեթում, որի պաշտոնական նպատակն էր հայ բնակչության բռնի տեղահանումը Անատոլիայի արևելյան նահանգներից դեպի Հալեպ և սիրիական անապատներում գտնվող ճամբարներ: Հայերը ենթարկվեցին պարտադրված երթերի:

Նրանց մեծ մասը, ենթադրաբար, աստիճանաբար մահացավ ուժասպառությունից, սովից, հիվանդություններից կամ կոտորածից, իսկ նրանց աճյունները հիմնականում մնացին լքված: Տեղ հասնելով, մի քանի կենդանի մնացածներին պահում էին ճամբարներում, որտեղ նրանք կարող էին խոշտանգվել կամ արժանանալ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի. հետագայում նրանց մեծ մասին սպանեցին: Գործընթացը շարունակվեց մինչև 1923 թվականը: Ենթադրվում է, որ այս գործողությունները կարող էին սահմանվել որպես բռնի անհետացումներ, այն աստիճանի, որ.

1. Հայերը Թուրքիայում ենթարկվել են ձերբակալությունների, բանտարկությունների կամ առևանգումների կամ այլ կերպ զրկվել իրենց ազատությունից.

2. Ըստ տեղեկությունների, այս գործողությունները վերագրվել են պաշտոնատար անձանց կամ կառավարության տարբեր ճյուղերի կամ մակարդակների.

III. Մինչ օրս Կառավարությունը չի բացահայտել այդ անձանց ճակատագիրը կամ գտնվելու վայրը»:

ՄԱԿ-ի նամակում քննադատվել է նաև Թուրքիայի ժխտողականությունը․ «Տեղեկացվում է նաև, որ Թուրքիան ոչ միայն հրաժարվում է ճանաչել այդ իրադարձությունները, այլ նաև դիտավորությամբ ներգրավված է զոհերի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին ճշմարտության ժխտման ու խոչընդոտման մեջ․․․․ Թեև մենք չենք ցանկանում կանխորոշել այդ մեղադրանքների ճշգրտությունը, մենք ցանկանում ենք արտահայտել մեր անհանգստությունը նշված ժխտողականության և 1915-1923 թթ. հայերի բռնի տեղահանման համար ճշմարտության հաստատման ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր