Դեպի վեր

Սևադա Ղուկասյան. Իմ էշն իր առաքելությունը դեռ չի ավարտել

panorama.am05/17/2021, 1:00

Սևադա Ղուկասյան. Իմ էշն իր առաքելությունը դեռ չի ավարտել

Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչ Սևադա Ղուկասյանին, ով մայիսի 10-ին իր էշին բերել էր ԱԺ դիմաց, որ Նիկոլ Փաշինյանին՝ որպես դավաճան թարս նստացնի կենդանու վրան, այսօր քննչական կոմիտեից զանգահարել են ու Երևան հրավիրել։

«Այսօր ինձ հրավիրեցին Արաբկիրի քննչական։ Ուղղակի ես այսօր ջերմություն ունեի, թեստավորվել եմ, վաղը պատասխանները կիմանամ, եթե բացասական լինի, անմիջապես կգնամ, մի հատ տեսնեմ՝ ի՞նչ է կատարվում, էս ի՞նչ շղթա է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ս. Ղուկասյանը։

Հիշեցնեք, որ մայիսի 10-ին Սևադա Ղուկասյանն իր էշին բերել էր Ազգային Ժողովի շենքի մոտ, որտեղ այդ պահին գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողների հետ զրույցում նա մանրամասնել էր, որ իրենց շրջանում հին ավանդույթ կա, դավաճանին թարս նստեցնում են էշին ու ման ածում, իսկ այդ ընթացքում մարդիկ նրան ամոթանք են տալիս։ Նույն օրը ոստիկանության ծառայողները ակցիա իրականացնող տղամարդուն Բաղրամյան պողոտայից բերման էին ենթարկել, ոստիկանությունն ավելի ուշ հայտարարել էր, որ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված։

Հարուցվել էր քրեական գործ՝ հոդված 268-ի հատկանիշներով, այն է՝ թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի։ Գործն ուղարկվել է ՔԿ։

Ղուկասյանն ասում է՝ Փաշինյանին էշին նստացնելն առաքելություն է համարում, որը պետք է ինչ-որ մեկն իրականացներ։

«Հիմա ես եմ հանձն առել։ Ավանակն էլ իր առաքելությունը չի ավարտել, ամեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը թարս նստի ավանակի վրա ու մարդկանց միջով անցնի, մարդիկ ինչով ուզում են՝ քարով, փայտով, լոլիլկով թող քարկոծեն։ Դա բարի ավանդույթ էր, որը վերացել էր, քանի որ նման կարգի դավաճան չէինք ունեցել։ Ամեն գնով ես դրան հասնելու եմ, թող մարդկանց դա աբսուրդ թվա։ Սա նաև դաստիարակչական բնույթ ունի, մարդիկ, սերունդները պետք է տեսնեն, թե դավաճանի հետ ինչպես են վարվում, որպեսզի խուսափեն նման բան անելուց։ Ազգային ավանդույթն օրենքից էլ հզոր է, մենք դրանից հետո նրան կհանձնենք իրավապհ մարմիններին։ Իրավապահներին խոստանում եմ, որ նրան կենդանի կհանձնենք իրենց»,-ասում է աչաջուրցի տղամարդը։

Ինչ վերաբերում է իր գրպանից կանեփանման զանգված հայտնաբերելու վերաբերյալ ոստիկանության հայտարարությանը, ապա Սևադա Ղուկասյանն ասում է՝ հիմար չէ, որ նման առաքելություն իրականացնելու համար Երևան գալիս գրպանում ինչ-որ նյութ պահեր։
«Իմ գրպանում նման բան չի եղել։ Երևի ոստիկանությունում նորմալ խորհրդատու էլ չունեն, որ բացատրեն՝ սովետի հնացած մեթոդներով մարդկանց գլխին մի սարքեք, շատվ է զռռում մանավանդ էս դարում։ Բոլորն էլ հասկանում են, որ իմ մոտ նման բան չի եղել։ Իմ գլխին սարքել են, դա հիմարին էլ է հասկանալի։ Ես նույնիսկ մտածում եմ, որ հնարավոր է ցաղը գան տունս խուզարկեն, հետո հայտարարեն, թե միջուկա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր