Դեպի վեր

Գործ կա՝ վաճառողուհու, դերձակի, սեքսապաթոլոգի, դեղագետի, գորգագործի, զինվորականի...  հարյուրավոր թափուր աշխատատեղեր

armtimes.com12/2/2019, 6:12

Գործ կա՝ վաճառողուհու, դերձակի, սեքսապաթոլոգի, դեղագետի, գորգագործի, զինվորականի...  հարյուրավոր թափուր աշխատատեղեր

Նոյեմբերի 27-ին Երևանում կայացած Աշխատանքի տոնավաճառին մասնակցած գործատուները փնտրում են աշխատակիցներ տարբեր հաստիքների համար. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը հրապարակել է այս պահին առկա թափուր աշխատատեղերի ցանկը:

Անհրաժեշտ են տասնյակ հսկիչ-վաճառողուհիներ, դերձակներ, վարորդներ, առաքիչներ, զանգերի կենտրոնների աշխատակիցներ, մաքրուհիներ, սպասուհիներ, օպերատորներ, մեխանիկներ, հաշվապահներ, պահեստի բանվորներ, խորհրդատուներ, կազմակերպիչներ, մենեջերներ: Ավելի քիչ է պահանջարկը ՏՏ ոլորտի աշխատակիցների, ինժեներների ու դեղագործների, շուկայի զարգացման մասնագետների, ապակեգործների, խաղավարների, մատուցողների:

Ստորև ներկայացնում ենք առկա աշխատատեղերի ցանկը.

«Սիթի» ՍՊԸ-ում կա 200 թափուր հաստիք՝ հսկիչ-վաճառողուհու, հավաքարարի, գանձապահի, անվտանգության աշխատակցի:

«ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում էլ առկա է 130 թափուր աշխատատեղ: Սպասում են գանձապահի, մաքրուհու, պահեստի բանվորի, խորհրդատու-վաճառողի, փաթեթավորողի, զանգերի կենտրոնի օպերատորի, ավտոկայանատեղիի հսկիչի:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն փնտրում է գլխավոր հաշվապահի տեղակալի, աշխատավարձի հաշվառման հաշվապահի, դրամական միջոցների և գործընկերների հաշվառման հաշվապահի, մասնագետ-տեսուչի, մեխանիզատորի, եռակցողի, շրջիկ փականագործի, ջրահեռացման բաժնի բանվորի, ջրաչափերի տեղադրման և վերանորոգման ծառայության փականագործի՝ Երևանում, ավագ լաբորանտի՝ Մեղրիում, քիմիկոսի՝ Շիրակում, ՔՄԿ քլորի օպերատոր-փականագործ բանվորի՝ Լոռիում, պոմպի և քլորի օպերատորների՝ Սիսիանում, Գորիսում և Շիրակում, ջրամատակարարման բանվորի՝ Եղվարդում, ջրահեռացման բանվորի, ՕԿՋ ավագ օպերատորի՝ Ուշիում, կոյուղագործի, ամբարձիչ բեռնատարի վարորդի, բանվորի, վարորդի:

Holiday Inn Yerevan Republic Square Hotel-ում 55 թափուր հաստիք կա. փնտրում են վճարումների հաշվարկ սպասարկող, հաշիվների դեբիտորական պարտականություններն իրականացնող, ծախսերի վերահսկող մասնագետի, IT ոլորտի մենեջերի, վաճառքի մենեջերի, միջոցառումներ համակարգողի, ամրագրման գործակալների, ինժեներական ղեկավարի, տեխնիկների, ռեստորանի ղեկավարի, բանկետներ կազմակերպող ղեկավարի, մատուցողների, բարմենների, խոհարարների, տնտեսվարի, ընդունարանի աշխատողի, դռնապանների, հեռախոսային օպերատորի, լվացքատան աշխատողների, դերձակի, ֆիթնես կենտրոնի ղեկավարի և աշխատակիցների, հավաքարարների:

«Ֆասթ կրեդիտ կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ում կա 21 թափուր աշխատատեղ. փնտրվում են կրտսեր իրավաբաններ, մաքրուհիներ, գանձապահներ, Net Developer-ներ, UI/UX designer, ոսկերիչ գնահատողի օգնականներ:

«Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում առկա է 7 թափուր աշխատատեղ. պահանջվում է էլեկտրամեխանիկ, փականագործ, էլեկտրագազաեռակցող, ճակատային բեռնիչի մեխանիզատոր, էլեկտրափականագործ:

N զորամասում կա 300 պայմանագրային զինծառայողի պահանջարկ:

«Մոեֆֆ գրուպ» ՍՊԸ-ում կա 2 հղկողի կարիք:

«Վիվառո գրուպ»-ը փնտրում է 4 խաղավարի:

«Վալենսիա» ՀԾ-ում պահանջվում է գանձապահ, մաքրուհի, մատուցող, ավագ խոհարար, բանվոր:

«Լյուքս տեքստիլ»-ում պահանջվում է 7 կարող և ձևավորող:

«Օվալ պլաստիկ»-ը փնտրում է 12 բանվորի և հավաքարարի:

«Արտիգա» ՍՊԸ-ին անհրաժեշտ է 5 շուշաթղթող և կահույքագործ:

Էդիկ Մարգարյան ԱՁ-ն փնտրում է դաստիարակ-խմբավարի և խոհարարի:

«Նոր արև» ՍՊԸ-ն փնտրում է կարող բանվորուհու, եզրակար անողի և ասեղնագործ մեքենայի մասնագետի:

«Արկոլադ» ՓԲԸ-ն փնտրում է արտադրամասի 2 աշխատակցի:

«Մարինե Խուբլարյան» ԱՁ-ն փնտրում է հրուշակագործի:

«Դան դեսերտ» ՀՁ-ն փնտրում է արտադրամասի աշխատակցի, հրուշակագործի և մաքրուհու:

«Մարիա քեյք»-ն ունի հրուշակագործի 15 թափուր հաստիք:

«Աշոտ Ավետյան» ԱՁ-ն փնտրում է վաճառքի մենեջերի, հաշվետարի և բանվորների:

«Ավաս» ՍՊԸ-ն ունի վաճառքի մենեջերի, հաշվետարի և արտադրամասի աշխատակիցների թափուր հաստիքներ:

«Խաչատուր Հակոբյան» ԱՁ-ն ունի 12 թափուր աշխատատեղ՝ դերձակի, համակարգչային օպերատորի, ծրագրավորողի, կոշիկի ձևարարի, կոշիկի երեսամաս կարողի:

«Շաբեր» գործիքաշինական գործարանը փնտրում է մենեջերի ֆրեզերագործի, խառատի և հղկողի:

«Արշանդ» ՍՊԸ-ն փնտրում է ղեկավարի օգնականի, պահեստապետի, մեխանիկի և տեխնոլոգի:

«Եվրոթերմ» ՓԲԸ-ն փնտրում է շուկայի զարգացման պատասխանատուի, հաշվետարի, վարորդ առաքիչի և բանվորի:

«Գապէքս» ընկերությունը փնտրում է զոդողի, ինժեներ-ճարտարագետի, ապակեգործի, դիզայների, ալյումինե դուռ-պատուհանի վարպետի:

«Մայ հաուզ» ՓԲԸ-ն փնտրում է 8 աշխատակցի՝ գանձապահի, դիզայների, վաճառող-խորհրդատուի հաստիքների համար:

«Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն 6 աշխատակցի կարիք ունի՝ գանձապահի, հոսքագծի մատուցող և հավաքարարի հաստիքների համար:

«Յունիվերսալ Պրոջեքթս» ՍՊԸ-ն 4 աշխատակցի կարիք ունի՝ մարքեթոլոգի, առաքիչի օգնականի, վաճառողի:

«Շտիգեն» ՍՊԸ-ն ունի արևային մարտկողներ տեղադրող և վաճառող 5 աշխատակցի կարիք:

«Էլմարկետ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է 3 գանձապահ:

«ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ն փնտրում է ղեկավարի օգնականի, մեխանիկի, մեխանիկի օգնականի, մաքրուհու:

«Ալմատուրիմզ» ՍՊԸ-ն գրասենյակի վիզայի բաժնի աշխատակցի կարիք ունի:

«Հայփոստ» ՓԲԸ-ն փնտրում է օպերատոր-վաճառքի խորհրդատուի, ադմինիստրատիվ օգնականի, հեռախոսակապի կենտրոնի օպերատորի:

ԿԳՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածքային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում առկա են ռուսաց լեզվի և պատմության ուսուցիչների թափուր հաստիքներ:

«Երևանի թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում պահանջվում է լոգոպեդ, սոցիալական մանկավարժ և հոգեբան:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ում փնտրում են տեխնիկական սպասարկման մասնագետի:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում առկա են Երևանում ուսուցող-մարզչի, ՏՏ ոլորտի մենեջերի, տեխնիկական աջակցման մասնագետի, ֆիլմերի ստեղծման դասընթացավարի, ՏՏ ոլորտի որակի հսկիչի թափուր հաստիքներ:

«Հերմիտաժ» էքսկյուզիվ օծանելիքի և կոսմետիկայի ցանցում կա 6 թափուր աշխատատեղ՝ վաճառող խորհրդատուի, գրասենյակի մենեջերի և մարքետոլոգի:

«Ջեյ թի այ Արմենիա» ՓԲԸ-ն փնտրում է ադմինիստրատիվ հարցերի համակարգողի, առևտրային պայմանագրերի համակագողի:

«Մեյջորել Արմենիան» փնտրում է հաճախորդների սպասարկման 10 մասնագետի՝ գերմաներենի և ֆրանսերենի իմացությամբ:

«Արմադա»-ն ևս 10 աշխատակից է փնտրում զանգերի կենտրոնում աշխատելու համար:

«Վարկս էյեմ»-ն ունի 27 աշխատակցի՝ կոնտակտային կենտրոնի մասնագետների և հաճախորդների սպասարկման մասնագետների կարիք:

«Բրենդ լիդեր» ՀՁ-ն 14 թափուր աշխատատեղ ունի՝ հացթուխի, խմորհունցի, հրուշակագործի, վարորդի, առաքիչի, օպերատորի, պահեստի բանվորի, մենեջերի, հսկիչ-վաճառողի, գանձապահի:

«Ռեդիսոն բլու հեթոլ Երևան»-ը փնտրում է 5 մաքրուհու և սպասուհու:

«Քանաքեռի կարի ֆաբրիկա»-ին անհրաժեշտ է 6 կարող, տեխնոլոգ, արդուկող:

«Մեդբալանս» ՍՊԸ-ն փնտրում է ատամնաբույժի, բուժքրոջ, մենեջերի, գինեկոլոգի, սեքսապաթոլոգի:

«Լևոն և Լամարա»-ն փնտրում է 6 աշխատակցի՝ դեղագ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր