Դեպի վեր

Ադրբեջանին զգուշացում Վաշինգտոնից. Բուշ ավագի ոճով

1in.am05/28/2020, 2:42

Ադրբեջանին զգուշացում Վաշինգտոնից. Բուշ ավագի ոճով

ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Արցախյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին, Ադրբեջանին անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Շնորհավորական ուղերձում խաղաղ կարգավորմանը հավատարիմ մնալու վերաբերյալ շեշտադրումը ներկայիս ժամանակահատվածում գործնականում դե ֆակտո նախազգուշացում է Ադրբեջանին, որի թե՛ պաշտոնյաները, թե՛ պաշտոնական պրոպագանդայի սուբյեկտները վերջին շաբաթներին ուղղակիորեն խոսում են Հայաստանի ու Արցախի հանդեպ ռազմական առավելության հասնելու, ներկայիս կորոնավիրուսային իրավիճակում շանսն օգտագործելու և այլնի մասին: Բաքվի այդ սրված հռետորաբանության ֆոնին ԱՄՆ պետքարտուղարի դիվանագիտական նախազգուշացումը Ադրբեջանի նախագահի համար, թերևս, կլինի հասկանալի: Միևնույն ժամանակ, այդ համատեքստում հարկ է թերևս հիշել Պոմպեոյի Եվրասիայի ու Եվրոպայի հարցերի տեղակալի օգնական Ջորջ Քենթի հայտարարությունը ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտնի ելույթից հետո, որտեղ Լավրովը խոսել էր սեղանին փուլային տարբերակի առկայության և քննարկումների մասին:

Քենթը հայտարարել էր, որ Լավրովի հայտարարությունները օգտակար չեն: ՌԴ արտգործնախարարի հայտարարությունից հետո է մասնավորապես Ադրբեջանը զարկ տվել ռազմաշունչ հռետորաբանության նոր ալիքին, այն բանից հետո, երբ Երևանը բավականին կոշտ տոնով հայտարարեց, որ չի պատրաստվում որևէ զիջման՝ լինի փուլային, թե այլ տարբերակով: Ջորջ Քենթի ակնարկն, ըստ երևույթին, այն մասին, որ ՌԴ արտգործնախարարը անում է հայտարարություններ տարբեր խնդիրներ լուծելու համար, բայց դրանց հետևանքը կարող է լինել ընդամենը ռեգիոնալ լարվածության խթանումը: Մեծ հաշվով, հենց դա էլ տեղի ունեցավ, ինչն արտահայտվեց Ադրբեջանի հերթական ռազմաշունչ հռետորաբանության տեսքով: Մինչդեռ խնդիրն այն է, որ, կամա թե ակամա, խթանելով այդ լարվածությունը, Ռուսաստանը, մեղմ ասած, կարող է և տկար գտնվ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր