Դեպի վեր

Ռուսաստանին թույլ կտան մասնակցել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, աշխարհի առաջնության մասին հստակություն չկա

armtimes.com12/10/2019, 9:54

Ռուսաստանին թույլ կտան մասնակցել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, աշխարհի առաջնության մասին հստակություն չկա

Սպորտային խիստ պատժամիջոցների ենթարկված Ռուսաստանը կկարողանա անցկացնել եւ մասնակցել ֆուտբոլի Եբրոպայի 2020թ. առաջնությանը: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները: Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) որոշում է կայացրել 4 տարով զրկել Ռուսաստանին միջազգային խոշոր մրցաշարերի մասնակցելու ու դրանք կազմակերպելու իրավունքից: Այն մրցումներն էլ, որոնք հյուրնկալելու իրավունքը ՌԴ-ն այս պահին ունի, հնարավորության պայմաններում պետք է տեղափոխվեն այլ երկիր:

Նման մրցաշարերի թվում են օլիմպիական խաղերը եւ աշխարհի առաջնությունները: Եվրոպայի առաջնություններին դա չի վերաբերում: Հետեւաբար Եվրո 2020-ի առումով ռուսները չեն անհանգստանում: Նրանք որակավորվել են ու պատրաստվում են Սանկտ Պետերբուրգի «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտում ընդունել մրցաշարի մի քանի խաղեր: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում այս մասով նշված տեղեկություններում փոփոխություններ մտցված չեն: Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2020-21թթ. եզրափակչի վրա այս պատիժը նույնպես չի անդրադառնում:

Ինչ վերաբերում է Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2022թ. առաջնությանը, ապա այս առումով հստակություն չկա: Ըստ Ռուսաստանի վերաբերյալ WADA-ի որոշման՝ խոշոր մրցումներին նրանց մարզիկները կարող են մասնակցել, սակայն առանց «Ռուսաստան» անվան, առանց պետական հիմնի, դրոշի ու այլ պետական խորհրդանիշների: ՖԻՖԱ-ն հայտնել է, որ հաշվի կառնի WADA-ի որոշումը եւ որ մշտական կապի մեջ է ինչպես WADA-ի, այնպես էլ ASOIF-ի (ամառային օլիմպիական մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների ասոցիացիա) հետ, որպեսզի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր