Դեպի վեր

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

armtimes.com09/16/2019, 5:24

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

Սեպտեմբերի 17-ից 27-ը աշխարհի 17 երկրների 23 նկարիչներ կգան Հայաստան: Նրանք Հայաստանը ներկայացնող 7 նկարիչների հետ համատեղ կբնակվեն եւ կստեղծագործեն Հաղարծնի «Վանատուն» հյուրանոցում։

Միջոցառումը կազմակերպում է «Տավուշի հոգեւոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, սիմպոզիումի հեղինակ եւ գլխավոր համակարգող նկարչուհի Արմինե Թումանյանը։ Անցկացվելիք միջազզային նկարչական սիմպոզիումը կոչվում է «Տավուշն աշխարհի աչքերով»: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմինե Թումանյանը հայտնեց, որ Հայաստան հրավիրված նկարիչների հետ տարբեր երկրներում ցուցահանդեսների է մասնակցել, նկարիչների թվում կան այնպիսիք, որոնք եւ՛ քանդակով են զբաղվում եւ՛ գեղանկարով, եւ արծաթագործությամբ:

Նկարչուհին հայտնեց, որ նպատակ ունի հետագայում էլ այս ծրագիրը շարունակել եւ տարբեր երկրների նկարիչների հրավիրել Հայաստան: «Այս նկարիչների 90 տոկոսն առաջին անգամ են գալիս Հայաստան: Նրանց հետաքրքիր է գալ, տեսնել, նկարել: Սիմպոզիումի ծրագիրը կսկսվի Երեւանի թանգարաններ այցելություններով եւ մեր մայրաքաղաքի գեղեցիկ պուրակներում զբոսանքներով։ Այնուհետեւ կկազմակերպվի շրջագայություն դեպի Սեւանա լիճ եւ Դիլիջանի պատկերասրահներ։ Երրորդը կլինի այցելություն Տավուշի մարզի հիմնական տուրիստական վայրեր՝ Ապագա ռեզորտ եւ այլն»,-ասաց Թումանյանը:

Վերջինիս համոզմամբ՝ Մարզի մշակութային ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր