Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն ՀՀ անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ-ից, Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում նշված է.
«Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի եւ իմ անունից ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:
Հուսով եմ, որ հայ-մոլդովական կապերի հետեւողական ամրապնդումը երկու երկրների համար նոր հնարավորություններ կբացի երկկողմ երկխոսության հետագա զարգացմա...