Դեպի վեր

Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

armenpress.am10/22/2019, 4:54

Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի (Aleš Chmelař) գլխավորությամբ Պրահայում անցկացվել են Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-չեխական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով երկկողմ, բազմակողմ և ԵՄ ձևաչափերում հարաբերությունների զարգացման դինամիկային և ակնկալվող զարգացումներին՝ միաժամանակ վերահաստատելով հարաբերություններն ամրապնդելու փոխադարձ ցանկությունն ու հանձնառությունը։

Կողմերը գոհունակությամբ նշեցին միջազգային հարթակներում համագործակցության փորձը՝ երկուստեք ընդգծելով միջազգային կազմակերպություններում կանոնավոր խորհրդակցությունների անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Հայաստանի և Չեխիայի համար կենսական կարևորություն ունեցող հարցերի շրջանակներում։ Հայկական կողմը բարձր գնահատեց միջազգային հարթակներում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Չեխիայի հավասարակշռված դիրքորոշման դրսևորումը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկեցին Հայաստան-ԵՄ օրակարգը, Արևելյան գործընկերության ձեռքբերումները, ներկայիս վիճակը և այդ ձևաչափում երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Ավետ Ադոնցը ներկայացրեց նաև ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի կարևորությունը Հայաստանի համար, խոսեց Հայաստանի զարգացման օրակարգից, անդրադարձավ ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ ներգրավվածությանը: Այդ համատեքստում Ավետ Ադոնցը ներկայացրեց նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, երկրում տեղի ունեցող բարեփոխումների ներկայիս ընթացքը և այդ օրակարգում ԵՄ անդամ գործընկերների և միջազգային կառույցների հետ համագործակցության կարևորությունը, որը ստացավ նաև չեխական կողմի դրական արձագանքը։

Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության այլ հարցերի, մասնավորապես՝ Կովկասյան և Մերձավորարևելյան տարածաշրջաններում իրադարձությունների զարգացմանը։ Ավետ Ադոնցը ներկայացրեց նաև ԼՂ հի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր