Դեպի վեր

Պուտինը հավերժ չի լինելու. Հայաստանը պետք է պատրաստ լինի նորացված Ռուսաստանին

1in.am07/3/2020, 8:36

Պուտինը հավերժ չի լինելու. Հայաստանը պետք է պատրաստ լինի նորացված Ռուսաստանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը:

Պարոն Կարախանյան, Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունները, նախնական տվյալներով, ստացել են քվեների գրեթե 78 տոկոսը: Իհարկե, սա Հայաստանի հետ ուղիղ առնչություն չունի, բայց Ռուսաստանում ցանկացած փոփոխություն անուղղակի անդրադարձ է ունենում Հայաստանի վրա: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս պրոցեսների մասին:

– Հանրաքվեն՝ որպես միջոցառում, հանրային հարցման նման մի ակտ էր: ՌԴ նախագահը որոշեց, որ Պետական դումայի և Դաշնային խորհրդի որոշումներով հաստատված փոփոխությունները պետք է համաժողովրդական կարծիքին արժանանան: Զուտ հանրաքվեն իրենից շատ մեծ իրավական հետևանքներ չէր կարող ունենալ, սա զուտ բարոյական, համընդհանուր հարցման նման մի բան էր: Սա, իհարկե, կարևոր էր, որպեսզի իմանան նաև այդ որոշումների հետ կապված հասարակության տեսակետը: Ակնկալվող թվերն, իհարկե, ստացվեցին, իհարկե, մի քանի գործոններ իրենց նշանակությունն ունեցան: Առաջինը՝ ընդդիմությունը միավորված չէր, մի մասն ասում էր՝ գնանք քվեարկենք, մյուս մասն ասում էր՝ մի գնացեք քվեարկության: Սա իրենց համար վատ արդյունքի բերեց, բայց ձայների տեսակետից կարող եմ ասել, որ ինչ-որ կեղծիքների չգնացին: Ինքս քվեարկել եմ՝ տեղամասերում բաց մթնոլորտ էր, որևէ խնդիր չկար: Հիմա գանք բուն հարցին՝ ի՞նչ սպասել Հայաստանի համար: Մենք հիմա պետք է հասկանանք, որ Ռուսաստանում շատ խորքային սկզբունքային պետական կառուցվածքի փոփոխություններ են տեղի ունենալու. պետկոմիտեն՝ որպես նոր մարմին, որը շատերը համարում են վերին ատյանի նման մի բան, ինչպես, օրինակ, խորհրդային ժամանակ պոլիտբյուրոն էր, խորքային փոփոխություններ են տեղի ունենալու վերին ու ներքին պալատների կազմավորման ժամանակ, այսպես կոչված՝ ցմահ նշանակվող սենատորների ինստիտուտն է ներմուծվում, դա կա նաև Անգլիայում, տարբեր մոդիֆիկացիաներով կլինի նաև Ռուսաստանում: Այսինքն՝ սկզբունքային խոր փոփոխություններ են տեղի ունենալու, և այս իրավիճակում մենք գործ ենք ունենալու բոլորովին նոր Ռուսաստանի հետ: Որքան էլ ասեն՝ Պուտինը մնում է, շատերը մնում են, բայց կրկնում եմ՝ առաջիկա երկու տարիների ընթացքում ունենալու ենք սկզբունքային նոր Ռուսաստան: Կլինեն հին կադրեր, նաև նորերը, բայց ամեն դեպում՝ մենք ունենալու ենք կառուցվածքային նոր Ռուսաստան, հարցեր լուծող հանգուցային նոր պաշտոնյաներ՝ թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքականության մեջ: Հայաստանը պետք է սրան պատրաստ լինի, չպետք է իրեն արհեստականորեն հեռու պահի: Կան հակասական պահեր, տարաձայնություններ, բայց Հայաստանը պետք է մոտ լինի, չհեռվանա, մշտապես շփվի, ուսումնասիրի, հասկանա, թե ինչ է կատարվում Ռուսաստանում ու ինչ դրական օգուտներ է հնարավոր քաղել: Այս հարցում ՀՀ ղեկավարությունը, ՀՀ իշխանությունները, ցանկալի կլինի՝ չտանեն այնպիսի քաղաքականություն, ինչպիսին, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի ներքին բարեփոխումների հետ կապված: Հայաստանում պետք է հստակ հասկանան Ռուսաստանում կատարված այս փոփոխությունների իմաստը և, ամենակարևորը՝ հետևանքները: Գուցե այլ երկրների դեպքում սա էական չէ, բայց երկու երկիր կա, որոնց համար սա էական նշանակություն ունի՝ Հայաստանն ու Բելառուսը: Այս առումով պետք է շատ ուշադիր լինենք, ձեռքը պահենք պուլսի վրա, որովհետև մեր հակառակորդներն այդ ակտիվ աշխատանքը տանում են, լոբբինգ անում են: Չպետք է հուզական էմոցիաներին տրվենք, ՀՀ իշխանությունները պետք է մշակված ռազմավարություն ունենան՝ հատկապես այսօրվա պարագայում առանձին գլխով՝ նորացված Ռուսաստանի համար:

Դուք խոսեցիք կառուցվածքային փոփոխությունների մասին, բայց շատերի կարծիքով՝ այս հանրաքվեն միայն մեկ հիմնական նպատակ ուներ՝ Պուտինի իշխանության երկարաձգումը:

– Զուտ քարոզչական տեսակետից դա ասվում է, պարզ է, որ դրա մասին խոսում է ընդդիմությունը ու այն բոլոր գերտերությունները, որոնք Ռուսաստանում իրենց շահերն ունեն: Այդ բոլոր գերտերությունները Ռուսաստանի օլիգարխիկ համակարգում ունեն իրենց ներկայացուցիչներին, դա գաղտնիք չէ: Դրա հետ միասին, Ռուսաստանի իշխանության ներսում էլ տարբեր մարդիկ տարբեր շահեր ունեն: Եթե այսօրվա դրությամբ Պուտինը հայտարարեր իրավահաջորդի մասին՝ դա անկանխատեսելի, վատ, նույնիսկ կատաստրոֆիկ հետևանքների կբերեր չինովնիկների ու իշխանավորների շրջանակներում: Այսօրվա դրությամբ չկա վառ ընդգծված այդպիսի մի իրավահաջորդ, որ, ասենք, Պուտինը գնում է, նա է լինելու: Լինենք իրատես ու օբյեկտիվ, բայց իրավիճակը սա է: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում իշխանական թևն էլ է եռում, շատ տարբեր կարծիքներ կան, ու սա միատարր չէ: Բայց, ամեն դեպքում, չկա այնպիսի մարդ, որ միանգամից բոլորի կողմից կընդունվեր, դաշտը կսկսեր խայտառակ ներքաղաքական, տնտեսական ու բիզնես վայրիվերումների ենթարկվել, ու կսկսվեր ոչ դրական պրոցեսների շարան՝ անհասկանալի վերջաբանով: Իհարկե, քարոզչական հնարք է այն, որ Պուտինը հավերժ է լինելու, Պուտինից հետո նորից Պուտինն է լինելու: Պարզ իրավիճակ է, Պուտինը կգնա մի օր, ես գիտեմ՝ ինչպես են իր ապարատում հարցերը քննարկվում՝ շատ ժողովրդավար ճանապարհով: Որոշում է ընդունվել, որ այս ընթացքում նա մնա, նա հավերժ չի լինելու: Այս քայլը Պուտինի հավերժությունը չէր, նա հանգստացնում է չինովնիկներին, օլիգարխներին, կրքերը սառեցնում ու ավելի հանգիստ իրավիճակում սկսում փոփոխություններ: Այս պահի դրությամբ, հակաքարոզչությունը անձամբ Պուտինի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր