Դեպի վեր

Հրավեր Իրանի նախագահին. «ռեգիոնալ ինֆանտիլության» ավարտը

1in.am08/13/2019, 7:42

Հրավեր Իրանի նախագահին. «ռեգիոնալ ինֆանտիլության» ավարտը

Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Երևանում սպասվող ԵՏՄ վեհաժողովին հրավիրելու Հայաստանի վարչապետ Փաշինյանի նախաձեռնությունը, անշուշտ, առանձնահատուկ է դարձնում երևանյան այդ իրադարձությունը, որի թերևս միակ ինտրիգը՝ առանց դրա, Պուտինի առաջին այցն է Հայաստան՝ թավշյա հեղափոխությունից հետո: Փաստորեն, Իրանի նախագահին հրավիրելով, Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ հոկտեմբերյան վեհաժողովին հաղորդում է ավելի լայն նշանակություն կամ, այսպես ասած՝ ինտրիգ, քան Պուտինի առաջին այցն ու դրա ազդեցությունը Հայաստանի ներքին իրողությունների վրա, ինչի համատեքստում է դիտարկվում այցը:

Դա ուշագրավ է նաև այն ներքաղաքական կոնսոլիդացիայի ֆոնին, որի մասին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, խոստանալով կամ ազդարարելով, որ ընդդիմադիր բևեռացումն ու պայքարը աշնանը կստանան ավելի համակարգային բնույթ: Ռոբերտ Քոչարյանը չի թաքցրել, որ ակնկալում է Պուտինի աջակցությունը: Սակայն, այս օրերին Ղրղըզստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք «արժեզրկում» են Պուտինի աջակցություն հասկացությունն այն տրամաբանության շրջանակում, որ գերիշխել է եվրասիական կամ հետխորհրդային երկրներում: Պուտինը չփրկեց Ղրղըզստանի նախկին նախագահ Աթամբաևին, որը նույնիսկ զինված դիմադրություն էր կազմակերպել իր ձերբակալությունը նախաձեռնած իշխանությանը: Հատկանշական է, որ հենց այդ օրերին Ղրղըզստանում տեղի ունեցող ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում է Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել Հասան Ռոհանիին ԵՏՄ վեհաժողովի օրերին Երևան հրավիրելու մասին: Այս հանգամանքն առնվազն անուղղակի խոսում է այն մասին, որ հետխորհրդային կամ եվրասիական տարածքում Պուտինն ունի շատ ավելի լուրջ խնդիրներ, քան նախկին համակարգերի կամ նախկին պաշտոնյաների փրկությունը: Կամ, այդ փրկությունը կարող է արժանանալ Պուտինի բավարար ուշադրության, եթե այն գտնվում է նրա ավելի լուրջ խնդիրների տիրույթում: Եթե այս հանգամանքը դիտարկենք զուտ Հայաստանի համատեքստում, ապա այստեղ Հայաստանի նախկին իշխող համակարգն իր օրակարգով, այդ թվում երկրորդ նախագահի առաջնորդությամբ, բացարձակապես հեռու է խնդիրների այն շրջանակից, որ ունի Ռուսաստանի նախագահն իր, այսպես ասած, պատասխանատվության հետխորհրդային գոտում:

Ավելին, այդ խնդիրները, խոշոր հաշվով, քայլ առ քայլ առաջացել են հենց այն իրողությունների հետևանքով, որոնք բնորոշել են Հայաստանի նախկին համակարգի հարաբերությունը Մոսկվայի հետ: Թվում է, որ Հայաստանը ոչ միայն չի առաջացրել որևէ խնդիր Ռուսաստանի համար, այլ վերջին առնվազն երկու տասնամյակի ընթացքում անխնա և անմնացորդ հանձնել է իր ռազմավարական հզորությունները: Սակայն խորքային առումով սա հայ-ռու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր