Դեպի վեր

«Կյանքս առանց նրա չեմ պատկերացնում»․ Կարինա Առուստամյանի նշանադրեքը Կիպրոսում

bravo.am10/23/2021, 12:18

«Կյանքս առանց նրա չեմ պատկերացնում»․ Կարինա Առուստամյանի նշանադրեքը Կիպրոսում

Կարինա Առուստամյանն օրեր առաջ է վերադարձել Կիպրոսից, որտեղ էլ սիրելին նրան հաճելի անակնկալ է մատուցել՝ Միջերկրական ծովի ափին ամուսնության առաջարկություն անելով։ Ջազ երգչուհին BRAVO.am-ին է վստահել նշանադրության լուսանկարներն ու իրենց սիրո պատմության մանրամասները։«Ծանոթացել ենք երեւանյան ակումբներից մեկում․ ես երգում էի, իսկ նա հյուր էր։ Մոտ 8 ամիս անց, երբ հանգստի էի մեկնել Լիբանան, սկսվեց մեր մտերմությունը, ինչից հետո մինչ այս պահն անբաժան ենք։ Առաջին քայլերն ինքն է արել, բայց սիրո խոստովանությունը երկուսս միաժամանակ ենք արել։ Շատ ենք պայքարել մեր սիրո համար, ատամներով պահել ենք մեր հարաբերությունները դժվար շրջանում՝ համավարակ, պատերազմ»,- պատմել է նա։

8


Ամուսնության առաջարկությունը ստացել է ծովի ափին.«Ճիշտ է՝ ինչ-որ բան կասկածում էի, բայց չէի մտածում, որ ամեն բան այդքան սիրուն կլինի։ Մի պահ սառել էի, բայց միանգամից համաձայնեցի. վաղուց էի հասկացել, որ ուզում եմ ողջ կյանքս նրա կողքին անցկացնել։ Մեկ-երկու փոքրիկ վիճաբանություններից հետո հասկացել էինք՝ աստիճանաբար մեր սերն ավելի է ուժեղանում։ Ոչ միայն օրս, այլ նաեւ ողջ կյանքս առանց նրա չեմ պատկերացնում։ Մեր հարաբերություններն էլ հարթ չեն ընթացել. բոլորի պես մենք էլ շատ լավ ու վատ օրեր ենք ունեցել»։

8


Հարսանիքի մասին դեռ չեն մտածում․«Երկուսս էլ սիրուն հարսանիք ենք ուզում, ինքս էլ բոլոր աղջիկների պես երազում եմ սպիտակ զգեստ հագնելու մասին, բայց դեռ ոչ մի բան չենք քննարկել։ Նոր ենք նշանվել, դեռ ժամանակ ունենք մտածելու։ Կարծում եմ՝ մեր հարսանիքը մեր բնավորության պես կլինի՝ ծովի ափին, ավազի վրա, ամենամտերիմ մարդկանց ներկայությամբ... Աստված ինչպես կամենա»։
Երգչուհին նշել է, որ սիրելին օգնում է ի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր