Դեպի վեր

Գերմանիայում ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտելու են Էրդողանի այցը

7or.am09/24/2018, 3:18

Գերմանիայում ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտելու են Էրդողանի այցը

Գերմանիայում ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտելու են Էրդողանի այցը

Գերմանիայում ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու կուսակցությունները շարունակում են բոյկոտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Գերմանիա կատարելիք այցը:

Ընդդիմադիր կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ իրենք չեն մասնակցելու Էրդողանի համար տրվելիք պաշտոնական ճաշին:

Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել նախ «Ձախերի» ու «Ազատ» դեմոկրատների», ավելի ուշ՝ «Կանաչների» ու «Գերմանիայի համար այլընտրանք» կուսաակցությունների մի շարք ներկայացուցիչներ:

«Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության նախագահ Քրիստիան Լինդերն էլ հայտարարել է, որ չի մասնակցելու Էրդողանի համար կազմակերպվելիք ընդունելությանը:

«Չեմ ցանկանում դառնալ Էրդողանի քարոզչության մի մասը»,-ասել է Լինդերը:

«Կանաչների» կուսակցության համանախագահներն ու խորհրդարանական խմբակցության ղեկավարներն էլ Էրդողանի համար տրվելիք ճաշին չմասնակցելու որոշումը պատճառաբանել են այն բանով, որ պաշտոնական ընդունելությունը հարմար միջավայր չէ Թուրքիայի նախագահի հետ բանակցելու համար:

Էրդողանի հետ ճաշկերույթից հրաժարվելու մասին հայտարարել են նաև «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ, Բունդեսթագի պատգամավոր Բիժան Ջիր-Սարայը և «Ձախերի» կուսակցությունից ազգությամբ թուրք պատգամավոր Սևիմ Դաղդելենը: Վերջինս հայտարարել է, որ Էրդողանի հետ ճաշելու փոխարեն նախընտրում է մասնակցել վերջինիս դեմ կազմակերպվելիք բողոքի ակցիային:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր