Դեպի վեր

Վառոդի տակառի վրա ենք նստած, ամեն րոպե կարող է պատերազմ լինել, պետք է ինքներս պատրաստ լինենք

1in.am07/30/2020, 9:42

Վառոդի տակառի վրա ենք նստած, ամեն րոպե կարող է պատերազմ լինել, պետք է ինքներս պատրաստ լինենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:

– ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի՝ ռուսական RBK գործակալությանը տված հարցազրույցը մի շարք կարևոր ուղերձներ և նրբերանգներ էր պարունակում: «Ռուսաստանը պետք է հասկանա, որ իր դաշնակիցը ոչ թե Քոչարյանը, Սարգսյանը, Փաշինյանը կամ Պողոսյանը, այլ հայ ժողովուրդն է»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց գրառման մասին հարցին: Ըստ Ձեզ ի՞նչ ուղերձ է պարունակում այս հարցազրույցը:

– Նախ՝ այն հիմնական արգումենտը, ուղերձը, որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե դրեց, հետևյալն է՝ քանի որ Ռուսաստանը ՀԱՊԿ գլխավոր երկիրն է, և ԵՏՄ անդամ լինելով, Հայաստանը կապված է Ռուսաստանի հետ, Ռուսաստանի ներքաղաքական և ներտնտեսական իրավիճակների լարումը բացարձակապես ձեռնտու չէ Հայաստանին, դա կարող է ձեռնտու լինել Թուրքիային ու Ադրբեջանին, որոնք համարում են, որ Հայաստանն իրենց դեմ միայնակ չի կռվում, կռվում է ինչ-որ մեկի աջակցությամբ, և իրենք համարում են, որ այդ օգնությունն ու աջակցությունը ցուցաբերում է Ռուսաստանը: Այս առումով Ն. Փաշինյանի ասածը համարում եմ շատ գրագետ ու շատ տեղին… Թե՛ քաղաքական առումով, թե՛ քաղաքականություն վարելու առումով Ն. Փաշինյանի ասածը լուրջ մեխ ու լուրջ հենք ունի, կարծում եմ՝ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է աշխատի այդ ուղղությամբ, ու դեսպանատները թե՛ ատոմակայանի վերաբերյալ, թե՛ այլ հայտարարությունների առումով պետք է հենքն ու հիմքը դնեն այդ ուղղությամբ աշխատելու վրա, որովհետև մենք նստած ենք վառոդի տակառի վրա, և ամեն րոպե կարող է պատերազմ լինել: Իհարկե, պատերազմի ժամանակ մենք պետք է հույսներս միանշանակ մեզ վրա դնենք, որովհետև ռուսները սովորություն ունեն պայմանավորվելու թուրքերի հետ, պատմական փորձը ցույց է տալիս, որ Եվրոպան այս տարածաշրջանում պատերազմների մեջ չի մտնում, մենք հույսներս մեզ վրա պիտի դնենք, բայց դա չի նշանակում, որ արտաքին քաղաքական դաշտում մենք բոլոր ուղղություններով անելիք չունենք: Այդ առումով Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում ճիշտ հաշվարկված ու ճիշտ մեխերի վրա գնացող ուղերձներ տվեց:

Փաշինյանը նաև նկատեց, որ այս ամենի ետևում լոկ Ադրբեջանը չէ, և որ Հարավային Կովկասում ծավալապաշտական, հակահայկական նկրտումներ ունեցող երրորդ ուժն է՝ ակնարկելով Թուրքիային: Այդ մասին Փաշինյանը խոսել է նաև Միշուստինի հետ Մինսկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, փաստացի Երևանն ակնարկում է, որ եթե այդպիսի բան է տեղի ունենում, ապա դա ակնհայտ տեղի է ունենում Մոսկվայի թողտվությամբ և ռուս-թուրքական հարաբերությունների դաշտում:

– Այո, համաձայն եմ: Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ուզում են իրենց ընկալածը իրենց հանրությանն ամբողջությամբ ներկայացնել այնպիսին, ինչպիսիսն իրենք ուզում են տեսնել, այդ առումով իրենց վարած քաղաքականությունն անընդհատ հակասություններ է առաջացնում, և մարդիկ սկսում են մտածել, թե տեսնես կողմերից որն է ստում: Եվ կողքից նայողի համար բարդ է այդ գնահատականը տալը: Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հետ կապված պարտությունները մշտապես փորձում են կապել Ռուսաստանի հետ: Իրականում թե՛ Ղարաբաղյան պատերազմի սկզբին «Կոլցո» օպերացիան Ռուսաստանը մեր դեմ էր անում, թե՛ Ապրիլյան դեպքերի ժամանակ իրենց թույլտվությամբ էին այդ երեք օրը իրադարձությունները տեղի ունենում, և երբ մերոնք արդեն հետ պիտի վերցնեին տարածքը, պատերազմը դադարեցվեց, և թե՛ այս անգամ ՀԱՊԿ-ը նույնիսկ ժողովը չարեց, որ տեսակետ հայտներ: Բայց Ալիևը, լինելով փորձառու քաղաքական գործիչ, նման բացեր չպետք է թույլ տար, որոնք թույլ տվեց այս վերջին հարցազրույցներում. երբ որ մարդը ստում է, խոսքի մեջ հակասություն է առաջանում, որը շատ հեշտ կարելի է բռնացնել: Օրինակ՝ Ալիևը փորձում է իր ժողովրդին հավատացնել, որ իրենք ջախջախիչ հաղթանակ են տարել, Հայաստանը պարտվել է մեծաթիվ զոհեր ու կորուստներ է տվել, ու դրանից անմիջապես հետո հայերին ասում է՝ եկեք դեմ առ դեմ կռվենք, տեսնենք ով կհաղթի: Եթե հաղթել ես, էլ ինչու ես ասում՝ տեսնենք՝ ով կհաղթի: Այսինքն՝ ինքն ընդունում է, որ պարտվել է և համարում է, որ ՀԱՊԿ-ի օգնությամբ է դա եղել, և համարում է, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանն է, և այստեղ էլ է հակասություն առաջանում. ասում է՝ Հայաստանը տեսավ մեր ուժը և դիմեց ՀԱՊԿ-ին՝ մեզ կանգնեցնելու համար, Բելառուսը չաջակցեց, Ղազախստանն ու Ղրղզստանը մեզ աջակցեցին, Ռուսաստանը ոչինչ չարեց, և Հայաստանը մնաց մեն-մենակ: Եթե մեն-մենակ է մնացել, էլ ինչո՞ւ ես դիմում, թե արի մեն-մենակով կռվենք իրա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր