Դեպի վեր

«Շաբաթօրյակ». Գաղտնի հարսանիք, մեկուսացած հայտնի զույգեր եւ տնային մարզումներ

bravo.am03/30/2020, 12:00

«Շաբաթօրյակ». Գաղտնի հարսանիք, մեկուսացած հայտնի զույգեր եւ տնային մարզումներ

Արդեն հարմարվել ենք արտակարգ դրությանն ու անգամ սկսել նկատել տանը մնալու դրական կողմերը: Մարդիկ ավելի հնարամիտ են դարձել ու հոգատար, շրջակա միջավայրն էլ համեմատաբար մաքրվել է:

«Շաբաթօրյակն» այս անգամ պատմելու է, թե ինչպես տնային պայմաններում պահպանել մարզավիճակը, որքան կարեւոր է շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին, գումար փոխանցել Covid-19-ի դեմ պայքարի նպատակով: Ինչպես նաեւ հարսանիք ու տարեդարձեր են տեղի ունեցել:


Ամուսնություն

Կորոնավիրուսը պատճառ չէ հարսանիքը հետաձգելու համար: Հենց այդպես է մտածել Միշել Ուիլյամսն ու գաղտնի ամուսնացել: Դեռ 2019-ի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Ուիլյամսը հղի է ու պատրաստվում է ամուսնանալ: Նրա ընտրյալը ռեժիսոր Թոմաս Քայլն է: Ծանոթացել են «Ֆոսսի/Վերդոն» մինի սերիալի նկարահանումների ժամանակ: Զույգին մատնել են նոր լուսանկարներում երեւացող մատանիները:



17


«Երբեք չեմ հրաժարվել սիրուց: Հույս ունեմ՝ մեր հարաբերությունները հավերժ կլինեն»,- ասել է դերասանուհին:

Ուիլյամսը 2-րդ երեխային է սպասում: Նա 2008 թվականին մահացած Հիթ Լեջերից դուստր ունի:

Բեքհեմի շնորհավորանքը

Մարտի 22-ին Մեծ Բրիտանիայում նշվում է Մայրերի օրը: Դեւիդ Բեքհեմը ոչ միայն կնոջը, մայրիկին ու զոքանչին է շնորհավորել, այլ իսկական ֆլեշմոբ է սկսել:

View this post on Instagram

A post shared by David Beckham (@davidbeckham) on Mar 22, 2020 at 5:16am PDT

Բեքհեմը շնորհավորական տեքստում նշել է, որ կանայք այս դժվարին օրերին պաշտպանում են իրենց ընտանիքները, ապա Ինստագրամում առաջարկել է բոլոր ցանկացողներին կիսվել մայրիկների մասին իրենց պատմություններով: Դրանց մեծ մասը բժիշկների ու բուժքույրերի մասին են եղել:


«Մայրս բուժքույր է ու հիմա հիվանդանոցում կյանքեր է փրկում: Սիրում եմ նրան», «Կինս հիվանդանոցում է, բժիշկ է ու հղիության 5-րդ ամսում է», «Ես բժիշկ եմ, իսկ մայրս՝ բուժքույր, օգնում ենք կորոնավիրուսով հիվանդներին»՝ այսպիսի գրառումները բազմաթիվ են:


Միդլթոնի արխիվը

Մայրերի տոնն անգլիացիները մեծ շուքով չեն նշել. կորոնավիրուսի պատճառով ամեն ինչ հետաձգվել է: Սակայն դա պատճառ չի հանդիսացել, որ Քեմբրիջի դքսուհին լուսանկարներ չհրապարակի:

17


Նա արխիվային ու շատ անձնական լուսանկարներ է ցուցադրել: Դրանցում Քեյթը զվարճանում է դստեր՝ Շառլոթի հետ, հարգանքի տուրք մատուցում Ուիլյամի եւ Հարրիի մայրիկին՝ արքայադուստր Դիանային, սեր խոստովանում իր մայրիկին: Իսկ վերջին լուսանկարում փոքրիկ Ջորջի պատրաստած բացիկն է մայրիկի համար:

«Այս ծանր պահերին մտածում ենք ձեր մասին»,- գրել է դքսուհին:

Փարքերի 55-ամյակը

Այս շաբաթ միանգամից 2 հոբելյար ունեինք: Նրանցից մեկը Սառա Ջեսիկա Փարքերն է: Դերասանուհին 55 տարեկան դարձավ: «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղը բազմիցս է ոգեշնչել կանանց ու սովորեցրել չվախենալ գրավիչ լինել:

«Սովորեք սիրել, գնահատել ու հարգել ինքներդ ձեզ, ու միայն այդ ժամանակ կյանքը կդառնա ձեր երազածից էլ լավը: Երբեք քչին մի համաձայնեք, իմացեք ձեր գինն ու պահպանեք հույսը, որ ձեզ ամենալավն է սպասվում»,- խորհուրդ է տալիս նրա հերոսուհի Քերի Բրեդշոուն:

17


Իրական կյանքում էլ Նյու Յորքի գեղեցկուհին վառ է, յուրահատուկ ու համարձակ: Տարիքը նրան չի խանգարում նոր խենթություններ անել ու ուժեղ կանանց մարմնավորել:


35-ամյա Նայթլին

Փարքերից ուղիղ 20 տարով է փոքր Քիրա Նայթլին: Նա մարտի 26-ին մտերիմների նեղ շրջանակում է նշել տարեդարձը:

Դերասանուհին իր կարիերայի ընթացքում բազմաթիվ ֆիլմերում է նկարահանվել, հիմնականում մարմնավորել հարուստ ներաշխարհ, մեծ ձգտումներ ունեցող եւ նպատակասլաց կանանց: Երկու անգամ առաջադրվել է Օսկարի՝ «Հպարտություն եւ նախապաշարմունք» եւ «Իմիտացիայի խաղ» ֆիլմերի համար:

17


«Իմ ճանապարհը լի է եղել «նա խաղալ չի կարողանում»-ից մինչեւ Օսկարի առաջադրում, եւ դա հիանալի է»,- անկեղծացել է Նայթլին:

«Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը» ֆիլմում համաձայնել է նկարահանվել միայն այն բանից հետո, երբ նրան թույլատրել են բոլոր հնարքներն ինքնուրույն կատարել, այդ թվում եւ սուսերով կռվել:

Նոր վարակակիրներ

Կորոնավիրուսով վարակված հայտնիների թիվն աճել է: Օլգա Կուրիլենկոն, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը, Իդրիս Էլբան, Թոմ Հենքսն ու կինը՝ Ռիտա Ուիլսոնը, հուրախություն բոլորիս, արդեն ապաքինվել են:

Այս շաբաթ էլ դրական է եղել արքայազն Չարլզի, Պլասիդո Դոմինգոյի եւ Հարվի Վայնշտեյնի կորոնավիրուսի թեստը: 68-ամյա պրոդյուսերը, որը 23 տարվա ազատազրկման է դատապարտվել, բանտ արդեն իսկ վարակված է գնացել: Նրան մեկուսացրել են:

17


79-ամյա Դոմինգոն ինքն է հայտնել հիվանդության մասին: «Իմ բարոյական պարտքն եմ համարում անձամբ ասել ձեզ այդ մասին: Կորոնավիրուսի իմ թեստը դրական է եղել: Ողջ ընտանիքս մեկուսացման մեջ կմնա այնքան, որքան բժիշկները ճիշտ կհամարեն: Դեռ մեզ լավ ենք զգում, ես հազ ունեմ ու ջերմություն»,- գրել է տենորը:
Նա կոչ է արել բոլորին լուրջ վերաբերվել անվտանգության կանոններին՝ նստել տանը, դրսում լինելու դեպքում մարդկանցից 2մ տարածություն պահպանել, հաճախ ձեռքերը լվանալ:


Covid-19-ին հաղթած Կուրիլենկոն

Կորոնավիրուսով վարակված Օլգա Կուրիլենկոն շնորհավորել է իր հետեւորդներին Մայրերի օրվա առթիվ ու որդու հետ լուսանկար հրապարակել:

View this post on Instagram

A post shared by Olga Kurylenko (@olgakurylenkoofficial) on Mar 22, 2020 at 2:13pm PDT

Նա գրել է, որ ապաքինվել է, չնայած՝ լուսանկարում դիմակով է: Դերասանուհին պատմել է նաեւ, թե հիվանդությունն ինչպես է ընթացել. «Առաջին շաբաթվա ընթացքում շատ վատ էի, հիմնականում բարձր ջերմությամբ պառկած էի ու քնում էի: 12 ժամ գիշերն էի քնում, 3-4 ժամ էլ՝ ցերեկը: Դժվար էր անկողնուց վեր կենալ: Անտանելի հոգնածություն ունեի ու սարսափելի գլխացավ»: Ջերմությունը սկսել է իջնել 2-րդ շաբաթվա ընթացքում: Այսօր արդեն հիվանդության նշաններ գրեթե չունի, միայն առավոտյան է հազում:


Արմանիի շնորհակալությունը

Դիզայներ Ջորջիո Արմանին գնել է իտալական 60 թերթերի սյունակները, որպեսզի շնորհակալություն հայտնի առողջապահության ոլորտի աշխատողներին՝ նրանց ծանր աշխատանքի համար: Այդ պարբերականների թվում են Corriere della Sera, La Repubblica, La Stampa, Il Giornale и Il Sole 24 Ore թերթերը, մարզական Tutto Sport-ն ու Corriere dello Sport-ը եւ ուրիշներ:

17


«Անչափ հուզիչ է տեսնել, թե որքան խորությամբ եք զբաղված ձեր աշխատանքով՝ չնայած դժվարություններին, ու թե որքան ջանքեր եք գործադրում. ամբողջ աշխարհը գիտի դրա մասին: Կարծում եմ՝ ապրումներս կապված են նրա հետ, որ ինքս էլ եմ ցանկացել բժիշկ դառնալ, երբ դեռ երիտասարդ էի ու իմ ուղին էի փնտրում: Giorgio Armani-ի ողջ թիմն ուզում է աջակցել բոլորիդ: Անձամբ եմ ձեզ իմ աջակցությունը հայտնում»,- գրել է նա:

Դիզայներն ավել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր