Դեպի վեր

Ինչ է լինում, եթե չի լինում հրաժարական. անձնական հարցեր հարկատուների հաշվի՞ն

1in.am12/10/2019, 4:12

Ինչ է լինում, եթե չի լինում հրաժարական. անձնական հարցեր հարկատուների հաշվի՞ն

Պետությունը ձեռք է մեկնում ՍԴ դատավորներին և օգնում պատվով հեռանալու, հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, խորհրդարանում ներկայացնելով ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքի արդեն հայտնի նախագիծը: Դրանով, ինչպես հայտնի է, պետությունը առաջարկում է թոշակի տարիքից ավելի շուտ հրաժարական ներկայացնող դատավորներին վճարել նրանց աշխատավարձը ամբողջությամբ՝ մինչև թոշակի տարիք: Այլ կերպ ասած, առաջարկվում է կամովին հրաժարական, դրա դիմաց խոստանալով աշխատավարձի պահպանում մինչև թոշակի տարիք:

Իհարկե, կա պայման, որ հրաժարականը լինի մինչև 2020 թվականի հունվարի 31-ը: Թե ինչ է անելու կառավարությունը դա չլինելու դեպքում, պարզ չէ: Պարզ է մի բան, որ ըստ էության առաջարկվում է պետական մակարդակի կաշառք՝ հրաժարականի դիմաց: Իհարկե, ֆորմալ առումով դա այդպես չէ, սակայն մեխանիզմի էությունն այլ բան չէ, քան դա, հաշվի առնելով մի պարզ իրողություն՝ մինչ այդ եղել է այդ դատավորների հանդեպ հրաժարականի հանրային պահանջ և մթնոլորտ, ու նրանք կամ դեմ են արտահայտվել, կամ առնվազն լռել են: Եվ հիմա, երբ առաջարկվում է փող, այն էլ կայուն բարձր աշխատավարձի ձևով՝ ոչինչ չանելու, միայն հրաժարականի դիմաց, դրան համաձայնելը կնշականի ընդամենը հրապարակավ ստանձնել այդ մերկանտիլ անպատվությունը:

Կգնա՞ դրան որևէ դատավոր, իհարկե, բարդ է ասել, անմեկնելի են ոչ միայն Աստծո, այլ նաև նրա ստեղծած մարդու ճանապարհները: Ամբողջ հարցն այն է, թե ինչ ճանապարհով է գնում պետությունը Հայաստանում հեղափոխությունից հետո դատաիրավական համակարգի վերափոխում իրականացնելու հարցում: Փաստորեն ստեղծվում է հետաքրքիր նախադեպ՝ հարցերը լուծել փողով, այն էլ հարկատուների հաշվին: Բայց լայն իմաստով հարցը նույնիսկ դա չէ, այլ այն, որ հանրությունից փաստորեն փող է «գանձվում» հրաժարականի գայթակղիչ խայծ կերտելու համար, միաժամանակ, դրա դիմաց հանրությունը չի ստանում դատաիրավական ռեֆորմի որևէ շոշափելի, առարկայական ինստիտուցի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր