Դեպի վեր

Խոհեր պոեզիայի մասին. Վարուժան Ղազանչյան

yerkir.am05/28/2020, 8:12

Խոհեր պոեզիայի մասին. Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.

«Խոհեր պոեզիայի մասին

Այն ինչի մասին ուզում եմ խոսել իմ տպավորություններն են, որ ունեցել եմ քսան տարվա բացակայությունից հետո, երեք - երեքուկես տարվա ընթացքում:

Ասեմ, որ չեմ հավակնում համապարփակ ինչ որ վերլուծության:

Սրանք հիմնականում իմ ֆեյսբուկյան տպավորություններն են:

Հա նաև ասեմ, որ ես ստացել եմ ոչ թե բանասիրական,այլ տեխնիկական կրթություն, և գրում եմ որովհետև համարում եմ, որ դա է իմ կոչումը, և չեմ կարող չգրել:

Իսկ թե լավ բանաստեղծ եմ ստացվել, թե ոչ՝ կորոշի ժամանակը:

Ես ինքս ինձ երբեմն դուր եմ գալիս:

Անցնեմ նյութին, ինչի մասին ցանկանում էի խոսել:

Հավակնություն ունեցողները շատ են: Հատկապես երիտասարդների մեջ: Իսկապես օժտվածները քիչ են... Եվ ցավալին այն է, որ նրանցից շատերին թվում է, թե իրենք ամեն ինչ գիտեն, և չեն ցանկանում ավագներից սովորել:

Վերջերս մի ոտանավոր լսեցի ՖԲ-ում՝ նվիրված Լորկային: Կարդում էր հեղինակը: Ինչ ասեմ, ես ինքս էլ երբ այդ երիտասարդի տարիքում հայտնաբերեցի Լորկային, հմայված էի ,և ցայսօր էլ նրան համարում եմ աշխարհի մեծագույն բանաստեղծներից մեկը: Բայց եղբայր միթե այդ խղճուկ թոթովանքը կարելի էր կապել մեծ Լորկայի անվան հետ: Ընդ որում պիտի ասեմ, զգացվում էր, որ երիտասարդը զուրկ չէ պոետական ձիրքից:

Չէի ուզի որևէ մեկին վիրավորած լինել: Պոետները շատ խոցելի են և անպաշտպան:

Ինձ համար ՖԲ-ից հայտնաբերած լավագույն բանաստեղծը, հիմա արդեն հանգուցյալ ՍԵՄ ԳՈՐՅԱՆՆ է՝ Վանաձորում ծնված, բայց հանգամանքների բերումով Ռուսաստանում հայտնված, որը մի քանի հաստափոր հատորների հեղինակ է, բայց պաշտոնական գրական շրջանակների ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր