Դեպի վեր

«Դիակները եղել են պոլիէթիլենային տոպրակով, հողով ծածկված…» 32-ամյա երիտասարդը դաժանաբար սպանել է երկու հրազդանցու

1in.am07/21/2019, 1:24

«Դիակները եղել են պոլիէթիլենային տոպրակով, հողով ծածկված…» 32-ամյա երիտասարդը դաժանաբար սպանել է երկու հրազդանցու

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Լյուդվիգ Հակոբյանի գործի դատական քննությունը:

1985 թվականին ծնված, նախկինում դատապարտված Լյուդվիգ Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել մի քանի հոդվածով՝ երկու մարդու դիտավորյալ սպանության, գողության փորձի, գողության, փաստաթղթերի գողության ու ապօրինի զինամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետերով, 177 հոդվածի 1-ին, 324 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի սեպտեմբերի 18-ի երեկոյան 32-ամյա Լյուդվիգ Հակոբյանն իր կողմից շահագործվող «Օպել Աստրա» մեքենայով ընկերոջ՝ Սերգեյի, ինչպես նաև Հրազդանի բնակիչներ, 1961 թվականին ծնված Սամվելի ու 1964 թվականին ծնված Վարդուհու հետ ուղևորվել է Հրազդանի Ջրառատ թաղամաս՝ իր հայրական տուն:

Այնտեղ, ըստ մեղադրանքի, Սամվելի ու Վարդուհու միջև վիճաբանություն է առաջացել: Լյուդվիգը պահանջել է, որ վեճը դադարեցնեն, բայց նրան չեն լսել, նա էլ «իր կողմից արված կոչերը անտեսելու հետևանքով առաջացած վրեժի շարժառիթով Սամվելին ու Վարդուհուն կյանքից զրկելու հանկարծակի ծագած մեկ միասնական դիտավորությամբ» մետաղական լարը փաթաթել է Սամվելի պարանոցին, ուժգին ձգել, պատճառել է ողնուղեղի պարանոցային հատվածի դիֆուզ-տրավմատիկ ախտահարում առաջացրած փակ, բութ վնասվածք, որը հանգեցրել է Սամվելի մահվանը: Իր հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով Լյուդվիգ Հակոբյանը մետաղե կշռաքարով բազմաթիվ հարվածներ է հասցրել Վարդուհուն՝ գլխի շրջանում պատճառելով գլխուղեղային դիֆուզ-տրավմատիկ արյունազեղում առաջացրած գանգուղեղային բաց, բութ վնասվածք, որը հանգեցրել է Վարդուհու մահվանը:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Լյուդվիգ Հակոբյանը Վարդուհուն սպանելուց հետո նրա գույքի հափշտակություն կատարելու հանկարծակի ծագած միասնական դիտավորությամբ դիակի վրայից հանել ու հափշտակել է 400 հազար դրամ ընդհանուր արժողությամբ ոսկե շղթան ու կախազարդը, ոսկե ականջօղերը, ոսկե թևնոցն ու մատանին: Նա հափշտակել է նաև Վարդուհու և Սամվելի անձնագրերը: Վարդուհու պայուսակից հափշտակել է 5 հազար դրամ կանխիկ գումար, ինչպես նաև վերցրել է նրա բնակարանի մուտքի դռան բանալին: Ապա դիակները թողնելով դեպքի վայրում՝ Լյուդվիգ Հակոբյանն իր կողմից շահագործվող «Օպելով», սպանությանն ականատես Սերգեյի հետ գնացել է Վարդուհու բնակարան, բանալիով բացել է դուռը, մուտք է գործել, գումար ու արժեքավոր իրեր է փնտրել, բայց ոչինչ չի գտել ու ոչինչ չհափշտակելով՝ հեռացել է:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Լյուդվիգ Հակոբյանը Երևանում գտնվող իր բնակության վայրում պահել է ռազմամթերք հանդիսացող 4 հատ 5,6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային փամփուշտներ, որոնք 2017 թվականի հոկտեմբերի 10-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել են:

Լյուդվիգ Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված բոլոր արարքների համար, օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվել է ցուցմունքներ տալուց՝ համաձայնելով պատասխանել կողմերի հարցերին:

Ամբաստանյալն իր պատասխաններում հայտնել է, թե վիճաբանության պատճառով Վարդուհուն ու Սամվելին սպանել է ինքը: Սպանությունից հետո վերցրել է Վարդուհու զարդերը, ինչքան հիշում է՝ 5 հազար դրամ, նաև՝ Վարդուհու և Սամվելի անձնագրերը, բջջային հեռախոսները, Վարդուհու բնակարանի բանալին: Ինքը, հայրն ու Սերյոժան դիակները թաղել են դաշտում: Ինքը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Թաղելուց հետո հեռացել են, «Չայնի» տանող ճանապարհին ինքը դեն է նետել սպանվածների բջջային հեռախոսները, նրանց անձնագրերը պահել է իր տանը: Հետո Սերյոժայի հետ գնացել է Վարդուհու բնակարան, բանալիով բացել է դուռը, ներս է մտել, «քանդրտել է տունը» և դուրս է եկել: Սերյոժան իր հետ ներս չի մտել, նա չգիտեր՝ ինքն ում բնակարան է գնացել: Ինչ վերաբերում է դիակների՝ անդամահատված լինելուն, ինքը դա չի արել, չգիտի՝ դա ինչպես է պատահել: Փամփուշտները իրենն են եղել… Ինքն ամբողջությամբ ընդունում է մեղքը, զղջում է կատարածի համար:

Լյուդվիգի հայրը հայտնել է, թե իրենց գյուղի տանը մարդ չէր ապրում, տունը հարմար էր այնտեղ հավաքվելու համար: Իր որդի Լյուդվիգը, տուժողներ Վարդուհին ու Սամվելը դեպքի օրը գտնվել են այդ տանը: Ինքը Վարդուհուն ու Սամվելին վաղուց էր ճանաչում, նրանց հետ նորմալ հարաբերությունների մեջ էր: Լյուդվիգն էլ նրանց հետ ընկերական հարաբերությունների մեջ էր: Իսկ Վարդուհու և Սամվելի հարաբերությունները լավ չէին, քանի որ գումարային խնդիրներ ունեին միմյանց հետ, իր իմանալով՝ Վարդուհին Սամվելի տունն իր անունով էր ձևակերպել…

Սամվելն առողջական խնդիրներ ուներ:

Դեպքի օրն ինքը եղել է աշխատանքի վայրում, սպանության մանրամասներին տեղյակ չէ, ինչ էլ գիտի՝ իմացել է որդու և Սերյոժայի պատմելով:

Որդին՝ Լյուդվիգը, զանգել է իրեն, ասել է, որ վատ դեպք է պատահել: Որոշ ժամանակ անց ինքը գնացել է արդեն հիշատակված տուն, մտել է հյուրասենյակ, տեսել է, որ հատակին Վարդուհու և Սամվելի դիակներն են: Լյուդվիգն ասել է, թե հավաքվել էին մի կտոր հաց ուտելու և զրուցելու, ինքն ուՍերյոժան տանից դուրս են եկել, խանութ են գնացել, մի կես ժամ են բացակայել: Երբ վերադարձել են տուն, Լյուդվիգը տեսել է, որ Վարդուհին ծեծված, «այլանդակված»՝ հատակին ընկած է: Լյուդվիգը Սամվելին հարցրել է՝ ի՞նչ է եղել: Սամվելը պատասխանել է՝ Վարդուհուն հասնում էր, նա իրեն գումարներ էր պարտք, դա դեռ նրան քիչ է… Այդ ժամանակ, ըստ Լյուդվիգի՝ Վարդուհին դեռ շնչում էր, նա հետո է մահացել: Լյուդվիգը բարկացել է Սամվելի վրա, վերջինս հայհոյանքներով հարձակվել է Լյուդվիգի վրա, ասել է՝ Վարդուհո՞ւն ես պաշտպանում: Լյուդվիգը փայտով հարվածել է Սամվելին, հետո հրել, գցել է գետնին ու լարով խեղդել է:

Լյուդվիգի հայրն ասել է, թե իր իմանալով՝ Վարդուհուն սպանել է Սամվելը: Բայց, ըստ դատական ակտի, ամբաստանյալն իրեն մեղավոր էր ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ ամբողջ ծավալով, այսինքն՝ երկու մարդու սպանության համար:

Ըստ Լյուդվիգի հոր՝ ինքը, Լյուդվիգն ու Սերյոժան դիակները փաթաթել են գորգի մեջ, տեղադրել են «Օպելում»: Չի հիշում՝ իրենցից ով է նստել դիակների կողքին: Դիակները տեղափոխել են Սևանի գաղութի մոտ գտնվող դաշտ: Այդ տեղանքին ծանոթ էին՝ այնտեղ հողամաս ունեն: Դաշտում փոսեր կային, դիակները թաղել են այդ փոսերից մեկի մեջ: Հետո վերադարձել են դեպքի վայր հանդիսացող տուն…

Դատական քննության ընթացքում հնարավոր չի եղել ապահովել ականատես վկա Սերգեյի ներկայությունը:

Դատարանը հրապարակել ու հետազոտել է նրա նախաքննական ցուցմունքը:

Սերգեյը հայտնել է, թե Լյուդվիգի՝ Լյութոյի հետ ծառայել է նույն զորամասում 2004-2006 թվականներին: Երբ ինքը զորակոչվել է, Լյութոն արդեն մի տարվա ծառայող էր, «կարելի է ասել՝ հեղինակություն էր»: Ծառայությունից հետո առանձնապես կապ չեն ունեցել, մի անգամ կանչել են Հրազդան՝ հարսանիքի: Հետո ինքն իմացել է, որ Լյութոն դատվել, մի քանի տարի նստել է: 2017 թվի օգոստոսի վերջին Լյութոն զանգել է իրենց տուն: Դրանից հետո մի քանի անգամ հանդիպել են, վերսկսել են իրենց շփումը:

2017 թվի սեպտեմբերի 17-ի առավոտյան միասին գնացել են, որ Լյութոյի համար «պռավա» հանեն: Այդ օրն ինքը տեսել է Սամոյին՝ նա ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր