Դեպի վեր

Հայաստանը, որի միակ դաշնակիցն իր բանակն է, միշտ պիտի պատրաստ լինի հարվածների ոչ միայն հակառակորդի, այլև «դաշնակիցների» կողմից

1in.am05/31/2020, 1:06

Հայաստանը, որի միակ դաշնակիցն իր բանակն է, միշտ պիտի պատրաստ լինի հարվածների ոչ միայն հակառակորդի, այլև «դաշնակիցների» կողմից

«Հայաստանը, որպես պատերազմական վիճակում գտնվող երկիր, որի միակ դաշնակիցն, ըստ երևույթին, իր բանակն է, միշտ էլ պետք է պատրաստ լինի տարբեր հարվածների, այդ թվում՝ նաև «դաշնակիցների» կողմից, միշտ էլ պետք է պատրաստ լինի նրան, որ աշխարհաքաղաքական տարբեր գործընթացների արդյունքում իր շահերը կարող են լիովին անտեսվել և նույնիսկ զոհաբերվել: Եվ այս առումով, ինչպես ցույց տվեց Ապրիլյան պատերազմը, որը չէր կարող լինել առանց Ռուսաստանի համաձայնության, հնարավոր է, որ չկարողանալով դիվանագիտական ճանապարհով հասնել բեկման՝ փորձեն խախտել «դիվանագիտական խաղի կանոնները» և բեկման այլ ծրագրերով առաջ շարժվել»:

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների թեկնածու Արամ Թերզյանը (ԱՄՆ):

(Հարցազրույցի սկիզբը՝ այս հղումով)

– Պարոն Թերզյան, ճի՞շտ հասկացա, որ ակնարկում եք խորհրդային կայսրության վերածնման ռուսական այն ծրագրերը, երազանքները, որոնց մասին վերջերս խոսել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասելով, թե նախկին խորհրդային երկրները աստիճանաբար հաղթահարում են Խորհրդային Միության վերածնման վախերը:

– Սա, իհարկե, լայնորեն քննարկված թեմա է, և օրիգինալ չեմ լինի, եթե ասեմ, որ Ռուսաստանը միշտ էլ ունեցել է որոշակի նկրտումներ հետխորհրդային տարածքի նկատմամբ: Պուտինը մեկ անգամ չէ, որ ասել է, թե Խորհրդային Միությունը, ըստ էության, նույն Ռուսաստանն էր, բայց այլ ձևակերպմամբ: Այսինքն՝ ամեն դեպքում նախկին ԽՍՀՄ-ի տարածքի նկատմամբ ամբիցիաները միշտ եղել են, նաև եղել է Պուտինի այն որակումը, որ Խորհրդային Միության փլուզումը մեծագույն աղետ էր, ինչպես ինքն էր նշում՝ 20-րդ դարի մեծագույն աղետը, և միշտ էլ, բնականաբար, գործադրվել են որոշակի ջանքեր ոչ, իհարկե, նախկին տեսքով, բայց արդի պայմաններին, քաղաքական իրողություններին համապատասխան՝ հետխորհրդային երկրների ռուսաստանակենտրոն համախմբում իրականացնելու նպատակով: Դա կարող է չկոչվել Խորհրդային Միություն, կարող է կոչվել Եվրասիական միություն, կարող է չունենալ կոմունիստական կուսակցություն, այլ ունենալ մի քանի կուսակցություններ, բայց այստեղ կան մի քանի ակնհայտ հիմնահատկանիշներ, որոնք կբնորոշեն այդ միությանը. դա ռուսական քաղաքական, տնտեսական, մշակութային ազդեցությունն է միության մեջ մտնող մյուս երկրների նկատմամբ, ինչպես նաև Արևմուտքի ու մասնավորապես՝ Եվրոպայի հետ ավելի սահմանափակ կապը: Մի խոսքով՝ նմանատիպ միությունը այդ երկրների՝ Ռուսաստանից ունեցած մեծ կախվածության հայելային արտացոլանքը կլինի՝ դրանից բխող բոլոր ինքնիշխանության սահմանափակումներով։

Ըստ երևույթին, այս գաղափարը միշտ եղել է, և ներկայումս էլ ակտիվ ջանքեր են գործադրվում Եվրասիական միությունը ավելի մեծ և ազդեցիկ կառույցի վերածելու ուղղությամբ՝ մի կողմից ինտեգրման քաղաքական բաղադրիչը ուժեղացնելու, մյուս կողմից՝ նաև նոր անդամներ հավաքագրելու համար: Ի սկզբանե շատերն այս գործընթացը հենց այդպես էին որակում՝ որպես Խորհրդային Միության վերստեղծման փորձ: Ոմանք էլ, հակառակը, պնդում էին, որ անհանգստանալու առանձնակի պատճառ չկա, քանի որ ԵԱՏՄ երկրների գործակցությունը միայն տնտեսական շրջանակով է սահմանափակված, մինչդեռ ինտեգրումը ինտենսիվ չի ընթանում: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ռուսական քաղաքականությունը միշտ էլ հետապնդելու է ինտեգրման խորացման և ընդլայնման, այն որակապես և քանակապես ավելի բարձր հարթություն տեղափոխելու նպատակը։

– Դուք հիշեցրիք այն մասին, թե բոլշևիկյան Ռուսաստանի ղեկավարության՝ սոցիալիստական հեղափոխությունը դեպի Արևելք տարածելու ծրագրերն ինչ աղետալի հետևանքներ ունեցան Հայաստանի համար 1920-ական թթ. սկզբին: Իսկ այսօր ո՞րն է այդ «մեծ, համաշխարհային հեղափոխությունը» կամ դրան փոխարինող գաղափարը, որի վրա ռուսական կայսերապաշտությունը պիտի փորձի հիմնվել:

– Դա Ռուսական կայսրության հզորության վերականգման, Ռուսաստանի հզորության և իր համաշխարհային դիրքը վերականգնելու գաղափարն է: Այլ խոսքերով՝ մեծ տերության, գերտերության («великая держава») կարգավիճակի վերականգման գաղափարն ու ձգտումն է, որովհետև այդ կայսերապաշտական հակումներն ու այդ աշխարհայացքը և՛ ռուսաստանյան հասարակության, և՛ քաղաքական էլիտայի մեջ խիստ արմատացած են: Եվ ինչպես հանրային կարծիքի ուսումնասիրության «Լեվադա» կենտրոնի հարցումներն են ցույց տալիս՝ մարդիկ Ռուսաստանում ոչ այդքան կարևորում են դեմոկրատական արժեքների ներթափանցումը, խորացումը, արմատավորումը, այլ Ռուսաստանի՝ գերտերության կերպափոխման գործընթացը և այդ առումով, իհարկե, նաև դրական են գնահատում Պուտինի քայլերը, Պուտինի արտաքին քաղաքականությունը: Մի խոսքով՝ դա ռուսական «կայսերական գերտերության» կարգավիճակի վերականգնումն է՝ նոր ժամանակներին, արդի պահանջներին համապատասխան, որը, բնականաբար, իր հերթին ենթադրում է տարբեր երկրների «կուլ տալը», ազդեցության գոտի ներառելը՝ ինչպես եղավ հայտնի հեղափոխության ժամանակ: Եվ դա շարունակական քաղաքականություն է, որը միշտ ընթանալու է: Իսկ ինչքանո՞վ դա կստացվի՝ դա արդեն այլ գործոններից է կախված:

– Պարոն Թերզյան, «Լավրովի պլանի» առնչությամբ նաև այլ հարցեր կան, որոնք պիտի օգնեն մեզ հասկանալ, թե ի՞նչ է կատարվում ղարաբաղյան գործընթացում: Առաջին հերթին այն հարցն է, որ ըստ Լավրովի՝ նախորդ տարվա ապրիլին Մոսկվայում ներկայացված և փուլային լուծում ենթադրող փաստաթուղթը «այժմ ակտիվորեն քննարկվում է», իսկ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է, որ 2014 և 2016 թթ.-ին նման մոտեցումներ ի հայտ են եկել, բայց ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար, և 2014 թվականին քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ: Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն էլ իր հերթին պնդում է, թե հիմնախնդրի կարգավորման բովանդակային հարցերը այսօր էլ շարունակում են քննարկվել: Ի վերջո, ո՞ւմ պիտի հավատանք, ո՞վ է ճիշտ ներկայացնում բանակցային պրոցեսի ընթացքը: Լավրովի նշած փուլային տարբերակը, Ձեր տպավորությամբ, քննարկվո՞ւմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կամ ռուսական կողմի նախաձեռնությամբ կազմակերպվող քննարկումների ժամանակ: Եվ մյուս հարցը՝ արդյո՞ք նորմալ է այն, որ մենք չգիտենք նույնիսկ, թե ի՞նչ ծրագիր է առաջարկվում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ: Ի՞նչ կասեք այս հարցի մասին, եթե փորձենք համեմատել այլ կոնֆլիկտների հետ:

– Բնականաբար, ղարաբաղյան կոնֆլիկտը շատ առումներով է տարբերվում մյուս կոնֆլիկտներից և այդ տարբերակիչ գծերից մեկը, երևի թե, թափանցիկության բացակայությունն է, որն, իհարկե, նման մասշտաբի կոնֆլիկտներում որոշ իմաստով հասկանալի է: Իսկ Մամեդյարովի հայտարարություններից շատերը ներքին սպառման համար են արվում ադրբեջանական հասարակության շրջանում: Բայց ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք այժմ քննարկվում է փուլային տարբերակը, թե՞ ոչ, ապա կարող եմ ասել, որ դիտելով Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ, կարծեք, նա ո՛չ դա ժխտում է, ո՛չ հաստատում է, այլ ավելի շատ փորձում է սլաքը ուղղել Լեռնային Ղարաբաղի վրա՝ որ, ի վերջո, մենք չէ, որ պիտի որոշենք, թե ինչպե՞ս պետք է այս խնդիրը լուծվի, և Արցախի ժողովուրդն ու արցախյան պետությունը պիտի որոշեն իրենց հետագա կարգավիճակն ու հիմնախնդրի լուծման ընդունելի տարբերակը:

Այդուհանդերձ, կարծում եմ, որ այդ փուլային տարբերակը, գուցե որոշակի մոդիֆիկացիաներով, բայց ամեն դեպքում քննարկվում է բանակցություններում, որովհետև այն ադրբեջանական կողմի, ինչպես նաև ռուսական կողմի համար եղել է ամենապոպուլյար տարբերակներից մեկը:

– Վերջին շաբաթներին Լավրովը հեռախոսային ակտիվ քննարկումներ է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, և բոլոր այս հեռախոսազրույցների ընթացքում, բնականաբար, անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հարցին: Այսինքն՝ նա իրոք ջանքեր է գործադրում ակտիվացնելո՞ւ բանակցային պրոցեսը: Ի՞նչ կարծիք ունեն սրա մասին Մինսկի խմբի համանախագահները, որոնք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր