Դեպի վեր

ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի ներկայացուցիչներն Ալիևից պահանջել են ապահովել իրենց անվտանգ վերադարձը

panarmenian.net03/20/2023, 2:30

ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի ներկայացուցիչներն Ալիևից պահանջել են ապահովել իրենց անվտանգ վերադարձը

20 մարտի 2023 - 18:24 AMT

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել` պահանջելով ապահովել իրենց անվտանգ վերադարձը նախկին բնակավայրեր։ Դիմումը հասցեագրված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը պարտավոր է դա ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով։

Հայտարարությունը հասցեագրված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին։

Նշվում է, որ 2020-ի 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի կողմից իրականացված բռնի տեղահանությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների տասնյակ հազարավոր հայ բնակչությունը ներկայումս զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից:

«Դեռևս 1990-ականներին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է նաև Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակչությունը:

Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդները պարտավորվել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ապահովել ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ, ինչը մինչև օրս տեղի չի ունեցել:

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները՝ սույն նամակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից պահանջում ենք ճանաչել հայ փախստականների խախտված իրավունքների վերականգման անհետաձգելի հրամայականը, ապահովել նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի:

Կոչ ենք անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, հետևողական մոտեցում ցուցաբերել միջազգային իրավական և քաղաքական բոլոր մեխանիզմների գործադրման հարցում, որն ուղղված կլինի Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման ապահովմանը: Միևնույն ժամանակ, խնդրում ենք ստեղծել լրացուցիչ մեխանիզմներ փախստականների իրավունքների և շահերի առավել արդյունավետ պաշտպանության, նրանց իրավական պահանջների բարձրաձայնման և առաջմղման համար:

Կոչ ենք անում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ միջազգային իրավունքով սահմանված կառուցակարգերով և քաղաքական բոլոր հնարավոր լծակներով, ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջների իրականացու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր