Դեպի վեր

Հայաստանը հանձնառու է ԵԽ-ում ֆրանսերենի եւ անգլերենի հավասար կիրառության ապահովմանը. ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ

news.am07/27/2017, 12:25

Հայաստանը հանձնառու է ԵԽ-ում ֆրանսերենի եւ անգլերենի հավասար կիրառության ապահովմանը. ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ

Հայաստանը հանձնառու է ԵԽ-ում ֆրանսերեն եւ անգլերեն լեզուների հավասար կիրառության ապահովմանը: Այս մասին ֆրանսիական «La Lettre Diplomatique» հանդեսում տպագրված իր հոդվածում նշել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը:

Հանդեսը հոդվածների եւ հարցազրույցների շարք է հրապարակել՝ նվիրված Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։

Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հոդվածում համառոտ անդրադառնում է Հայաստան-ԵԽ համագործակցությանը, շեշտում ԵԽ հետ փոխգործակցության զարգացման առանցքային տեղը Հայաստանի քաղաքական օրակարգում՝ նկատի ունենալով ՀՀ իշխանությունների վճռական հանձնառությունը ԵԽ աջակցությամբ եւ նրա գործիքակազմի կիրառմամբ երաշխավորելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը եւ ժողովրդավարությունը։

Պարույր Հովհաննիսյանը նշում է, որ 2001թ․ ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանը ստանձնել է կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված հանձնառություններ։ Միեւնույն ժամանակ, անդամակցությամբ Հայաստանը վերահաստատել է իր պատկանելությունը եվրոպական մեծ ընտանիքին։

Դեսպան Հովհաննիսյանն ընդգծում է, որ Եվրոպայի խորհուրդը աջակցել եւ ուղեկցել է Հայաստանին ժողովրդավարական հասարակություն կերտելու ճանապարհին, եւ այսօր էլ այդ համագործակցությունը շարունակվում է՝ ապահովելու մեր երկրում ժողովրդավարության շարունակական ամրապնդումը եւ երաշխավորելու ապագայում դրա անսասանելիությունը։

ՀՀ մշտական ներկայացուցիչը, որպես ասվածի հաստատում, վկայակոչում է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի՝ 2017թ․ հունվարին ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 16-ամյակին նվիրված ընդունելությանը հնչեցված խոսքերը, որ Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանին՝ ժողովրդավարության ամրապնդման հարցում իր գրանցած առաջընթացում, եւ բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը, որը վկայում է ԵԽ-ի հետ դինամիկ երկխոսության նկատմամբ ՀՀ իշխանությունների վճռական հանձնառության մասին:

Դեսպան Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանը միացել է ԵԽ ավելի քան 60 կոնվենցիաների եւ մեծ կարեւորություն է տալիս կազմակերպության եւ նրա մարմինների՝ Նախարարների կոմիտեի, Մարդու իրավունքների հանձնակատարի, Խորհրդարանական վեհաժ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր