Դեպի վեր

Ինչո՞ւ է հատկապես Հայաստանում անհրաժեշտ միացնել Facebook-ի անվտանգության լրացուցիչ միջոցները

168.am06/7/2019, 8:06

Ինչո՞ւ է հատկապես Հայաստանում անհրաժեշտ միացնել Facebook-ի անվտանգության լրացուցիչ միջոցները

Սոցիալական կայքերում անվտանգության ապահովումը կրկին դարձել է շատ կարևոր թեմա, և հատկապես՝ Հայաստանում:

Այն, որ սոցցանցերում, հատկապես՝ Facebook-ում, պետք է զգույշ լինել անձնական տվյալների հետ, ասվում է արդեն մի քանի տարի շարունակ, սակայն օգտատերերի մեծ մասն այդպես էլ չի կարևորում անվտանգությունը և նախընտրում է արագ և հեշտ լուծումները:

Արդյունքում՝ մի շարք հայաստանյան ֆեյսբուքյան էջեր հայտնվում են ադրբեջանական հաքերային կազմակերպությունների թիրախում: Տեղեկատվական անվտանգության մասնագետները բարձրաձայնում են, որ վերջերս հայկական էջերը կոտրելու և յուրացնելու մի շարք փորձեր են արվել, որոնք մեծամասամբ ավարտվել են հաջողությամբ:

Ամենաթարմ օրինակներից է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի թվիթերյան էջը կոտրելը:

Հարց է առաջանում, թե ի՞նչ անել այս դեպքում և ինչպե՞ս պաշտպանել սեփական հաշիվները:

Ի՞նչ է առաջարկում Facebook-ը

Սոցիալական ցանցը, որը երբեք աչքի չի ընկել օգտատերերի անձնական տվյալների ապահով պահպանմամբ, առաջարկում է անել ստանդարտ քայլեր՝

Պաշտպանել գաղտնաբառը Ոչ ոքի չհաղորդել անձնական տվյալները, կամ՝ մուտքանունն ու գաղտնաբառը Չընդունել այն մարդկանց ընկերության առաջարկները, ում անձամբ չեք ճանաչում Զգուշանալ վտանգավոր ծրագրային ապահովումներից Երբեք չանցնել տարօրինակ և անծանոթ հղումներով, անգամ, եթե դա ուղարկել է ձեր մտերիմ ընկերը կամ ծանոթը Օգտագործել անվտանգության լրացուցիչ միջոցներ

Վերջին կետի մասին ավելի մանրամասն խոսել ենք տեղեկատվական անվտանգության ոլորտի բլոգեր, ծրագրավորող Սամվել Հայրապետյանի հետ:

«Անվտանգության լրացուցիչ միջոցներ» ասելով՝ սոցիալական ցանցն առաջին հերթին՝ նկատի ունի երկփուլային անվտանգությունը, որը չի թողնում օտար մարդկանց և համակարգերին մուտք գործել ձեր անձնական հաշիվ՝ մինչև ձեզնից լրացուցիչ անձնական կոդ չակտիվացնելը: Սոցիալական ցանցն ամեն անգամ նոր կոդ է ուղարկում այն համարին, որի վրա գրանցված է էջը, ինչպես նաև սմարթֆոնի հասանելի չլինելու դեպքում, նախապես առաջարկում է պահպանել մի շարք ռեզերվային կոդեր, որոնք հնարավոր է կիրառել հետագայում:

Սամվել Հայրապետյանը նշում է, որ հատկապես վերջերս հայկական էջերը սոցցանցերում թիրախավորված են:

«Վերջերս Ադրբեջանն ակտիվացավ՝  Խոջալուի հիշատակի օրը, հետո՝ Շուշիի գրավման օրը, հետո՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը։ Հիմա Ադրբեջանում 2 հաքերական խմբավորումներ են գործում ուղիղ մի նպատակով՝ պրոֆիլներ գողանալու։ Ապրիլ-մայիս ամիսներին ունեցել ենք ավելի շատ կորուստ, քան հունվարից մինչև ապրիլ ամիս»։

Սամվել Հայրապետյանը նշում է, որ տարածաշրջանում հատկապես Հայաստանի համար է կարևոր ինտերնետային անվտանգությունը:

«Ինտերնետային անվտանգությունը ՀՀ-ում՝ ներառյալ Արցախում, ավելի կարևոր է, քան հարևան երկրների մոտ՝ մեկ պարզ պատճառով՝ մենք դեռ գտնվում ենք պատերազմական կամ կիսապատերազմական իրավիճակում: Նույն խնդիրն էլ Ադրբեջանում է, պարզապես Ադրբեջանում կան հաքերական խմբավորումներ, որոնք չունեն կարիք թաքնվելու, քանի որ պետությունը նրանց կողքին է, և հենց այդ խմբավորումներն էլ զբաղվում են Ադրբեջանի քաղաքացիների ինտերնետային անվտանգությամբ՝ կրթելով, և այլն։

Իսկ եթե ավելի կոնկրետ, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի (ներառյալ՝ Արցախի Հանրապետության քաղաքացին) պարտավոր է հետևել ինտերնետային անվտանգության կանոններին, մասնավորապես՝ միացնել իրենց սոցիալական կայքերի երկփուլային անվտանգությունը (չմոռանալով վերցնել ռեզերվային կոդերը), սոցիալական կայքերը mail.ru-ից և մնացած այլ էլ.փոստ կայքերից տեղափոխել gmail, որտեղ ևս պետք է միացնել երկփուլային հ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր