Դեպի վեր

2019թ. կոռուպցիոն հանցագործություններով դատի տրված անձանց թիվն ավելացել է մոտ 35%-ով

armenpress.am03/30/2020, 1:48

2019թ. կոռուպցիոն հանցագործություններով դատի տրված անձանց թիվն ավելացել է մոտ 35%-ով

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է 2019թ. ընթացքում հանրապետությունում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ համադրված 2018թ. հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Կատարված վերլուծությունը փաստում է, որ 2018թ. համեմատ 2019թ. 95-ով կամ 4,7%-ով աճել է կոռուպցիոն բնույթի դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում նախապատրաստված նյութերի քանակը՝ կազմելով 2083, որին հակառակ, նույն՝ 4,7%-ով կամ 70-ով նվազել է հարուցված քրեական գործերի քանակը՝ կազմելով 1399:

Այս ցուցանիշները փաստում են, որ շարունակվում է բարձր մնալ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում իրավապահ մարմիններին ցուցաբերվող հանրային աջակցության և վստահության մակարակը: Դրան զուգահեռ, էականորեն ավելացել են կոռուպցիոն հնարավոր դրսևորումների վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդումներրի, ինչպես նաև հակակոռուպցիոն պայքարում իրավապահ մարմինների նախաձեռնողականության ակտիվությունը: Մասնավորապես՝ եթե 2018թ. ԶԼՄ-ների նմանատիպ 25 հրապարակման էր ընթացք տրվել, ապա 2019թ.՝ 47, կամ 88%-ով ավելի: Եթե 2018թ. արձանագրվել էր հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման 532 դեպք, ապա 2019թ՝ 1020, կամ շուրջ 92%-ով ավելի:

Կտրուկ աճ է արձանագրվել իրավասու մարմինների վարույթում քննվող կոռուպցիոն քրեական գործերի քանակում: 2019թ. այդ ցուցանիշը կազմել է 2625, ինչը 553-ով կամ 26,6%-ով ավելի է 2018թ. համեմատ:

Ընդ որում՝ նման զգալի աճի և դրանով պայմանավորված քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնվածության ավելացման պայմաններում հաջողվել է 2019թ. ավարտել կոռուպցիոն բնույթի 1006 քրեական գործի վարույթ, որը նախորդող տարվա արդյունքը գերազանցում է 34,3%-ով:

2019թ. ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 314-ով ավելի անձ:

Առանձնահատուկ կարևորություն է տրվել առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց հետագա պաշտոնավարումը առնվազն վարույթի ընթացքում ժամանակավորապես դադարեցնելու հարկադրանի միջոցի կիրառմանը: Մասնավորապես, եթե 2018թ. դատախազի կամ նախաքննության մարմնի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է 54 մեղադրյալի պաշտոնավարում, ապա 2019թ.՝ 10-ով կամ 18.5%-ով ավելի անձի:

Իսկ վարույթն ավարտված գործերից 240-ը՝ 338 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դա այն դեպքում, երբ 2018թ. դատարան էր ուղարկվել 151 քրեական գործ՝ 288 անձի վերաբերյալ: Այսինքն դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քանակն ավելացել է 89-ով կամ 58,9%-ով, իսկ դատի տրված անձանց թիվը՝ 100-ով կամ 347-ով:

2019թ. ընթացքում դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 160 քրեական գործ՝ 286 անձի վերաբերյալ՝ 2018թ. արձանագրված՝ 136 գործով 233 անձի դիմաց: Դատապարտվել է 197 անձ, այդ թվում 112-ը՝ ազատազրկման: Այսինքն, 2018թ. համեմատ 17,6%-ով ավելացել է դատարանում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի, 22,7%-ով՝ նշված գործերով անցնող ամբաստանյալների և 119,6%-ով՝ կոռուպցիոն բնույթի հանցանք կատարած և ազատազրկման ձևով պատժի դատապարտված անձանց թիվը:

Աննխադեպ արդյունքներ են արձանագրվել հանցագործություններով պետությանը պատճառված վնասի բացահայտման և վերականգնման առումով: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը՝ կոռուպցիոն բնույթի գործերն են, հանցագործությամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը նախնական հաշվարկով (նկատի ունենալով, որ քննության ընթացքում գտնվող գործերով կարող է փոփոխվել) կազմել է շուրջ 105.7մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ. արձանագրված շուրջ 85 մլրդ դրամի դիմաց: Վերականգնվել է 12...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր