Դեպի վեր

Բացառիկ կադրեր եւ մանրամասներ Հանրայինի նոր՝ «Դիմակահանդես» մեգանախագծից

bravo.am10/22/2021, 10:42

Բացառիկ կադրեր եւ մանրամասներ Հանրայինի նոր՝ «Դիմակահանդես» մեգանախագծից

Հոկտեմբերի 30-ից Առաջին ալիքի եթերում կմեկնարկի երաժշտական-ժամանցային նոր նախագիծ՝ միջազգային «The Masked Singer» շոուի հայկական տարբերակը՝ «Դիմակահանդեսը»։ Հեռուստաընկերությունը ձեռք է բերել հեղինակային իրավունքները՝ նկարահանելու եւ ցուցադրելու ամենամեծ դիտելիությունն ունեցող հանրահայտ շոուի իր տարբերակը՝ իհարկե, պահպանելով հիմնական միտքն ու ձեւաչափը։ BRAVO.am-ն օրերս ներկա է եղել հաղորդման նկարահանումներին, զրուցել է նախագծի հեղինակների հետ եւ լուսանկարել հետաքրքիր դրվագները դահլիճում ու ետնաբեմում։

28


Երգիչներ, դերասաններ եւ այլ ոլորտների հայտնի ներկայացուցիչներ նախագծի շրջանակում կերպարանափոխվելու են եւ անճանաչելի տեսքով ներկայանալու ժյուրիի անդամներին, հանդիսատեսին ու հեռուստադիտողին։ Մրցութային փոքրիկ բաղադրիչն էլ ավելի է հետաքրքրացնում հաղորդման ընթացքը, որի ավարտին մասնակիցներից մեկը դուրս է գալու, հանելու է դիմակն ու բացահայտելու իրեն։ Այդպիսով մրցակցությունը հաղթահարելու է այն մասնակիցը, որին մինչեւ վերջ չեն բացահայտի «հետախույզները»՝ ժյուրիի անդամները։ «Գաղափարը հետեւյալն է՝ պարտադիր չէ բացահայտել որեւէ մեկին կամ մտածել՝ ով է դիմակի տակ ու հանել այդ մասնակցին։ Դու կարող ես վստահ լինել, որ իքս մարդն է այդ դիմակի տակ, բայց նրան դեռ չհանել նախագծից, եթե հավանում ես նրա ելույթներն ու կատարումները։ Սա մրցույթ չէ, սա շոու է, ժամանցային մեծ նախագիծ, որտեղ մասնակիցներն ունեն անհավանական հնարավորություն երգել բոլոր այն երգերը, որ միշտ ուզել են, անել այն ամենը, ինչ ուզում են, որովհետեւ նրանք դիմակներով են ու ավելի ապահով։ Իսկ հետախույզներն ու հեռուստադիտողը միասին խաղ են խաղում, փորձում են գուշակել՝ ով է դիմակի հետեւում։ Այստեղ հաղթողներ ու պարտվողներ չկան, ուղղակի կա մի փոքրիկ մրցութային բաղադրիչ, որ հետաքրքրացնի ձեւաչափը»,- մեր զրույցում նշեց նախագծի պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը։

28


«Դիմակահանդես»-ի ժյուրիի կազմում հանդես են գալիս դերասան, հաղորդավար Խորեն Լեւոնյանը, երգչուհի Իվետա Մուկուչյանը, հաղորդավար, հումորիստ Գարիկ Պապոյանը եւ երգչուհի Սոնան։ Հաղորդումը վարում է Ֆելիքս Խաչատրյանը։

Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի եւ թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Աննա Օհանյանն ասաց, որ ժյուրիի անդամներին եւս ընտրել են բազմազանության սկզբունքով, որպեսզի մեկը լինի երաժիշտ, մյուսը հասկանա բեմական կեցվածքից, մեկ ուրիշը հենց երգիչ լինի, արտիստ։

28


«Հանրայինի եթերում վաղուց այսպիսի մասշտաբային ու ժամանցային նախագիծ չի եղել։ Կարելի է ասել՝ սա Առաջին ալիքում երբեւէ ստեղծված ամենածավալային նախագծերից մեկն է։ 120-ից ավելի մասնագետ է աշխատում այս նախագծի շրջանակում։ Անվան շուրջ նույնպես երկար ենք մտածել եւ վերջում ընտրել ենք «Դիմակահանդեսը». մեր մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի համանուն ստեղծագործությունը կարծես բրենդ է մեզ համար, որոշեցինք օգտվել առիթից եւ տեղայնացնել այս նախագծում»,- ասաց Աննան։

28


Նշենք, որ հաղորդման նկարահանումներն ընթանում ե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր