Դեպի վեր

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են Ավան վարչական շրջանի գերեզմանների մոտ «Դռռիկ Ալիկի» վրա կրակոցներ արձակողի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com04/21/2019, 7:54

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են Ավան վարչական շրջանի գերեզմանների մոտ «Դռռիկ Ալիկի» վրա կրակոցներ արձակողի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ, ոստիկանութւյան բոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները՝ բաժանմունքի պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նոքր վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, ՝բաժնի պետ Վարդան Ավագյանի և բաժնի պետի տեղակալներ, Վահե Լաչինյանի և Նորայր Հարությունյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են, որ ապրիլի 19-ին Ավան վարչական շրջանի գերզմանատան մոտ Ավանի բնակիչ, 39-ամյա Ալեքսան Ալեքսանյանին իր մոտ եղած օդամղիչ ատրճանակով մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են Ավան վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Ռոման Քալաշյանին, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ռ. Քալաշյանին և հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 19-ին հրազենային վնասվածքներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի։

Այդ քաղաքացին հիվանդանոց էր տեղափոխվել ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով և գտնվում էր վիրահատարանում։ Տեղի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։

Նա հրազենային վնասվածքներ էր ստացել ազդրերի վերին երրորդական հատվածներում և 40-ամյա Ալեքսան Ալեքսանյանն էր, ով ավելի շատ հայտնի է «Դռռիկ Ալիկ» մականվամբ։

Հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Ժամանել էր նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390.5396.5
EUR418430
RUR4.194.39
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր