Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Ակունք համայնքներում փետրվարի 17-ին տեղի են ունենում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանը, Վարդենիս համայնքի 7 եւ Ակունք համայնքի 2 ընտրատեղամասերը բացվել են փետրվարի 17-ի ժամը 8-ից:
Վարդենիս համայնքում մրցակցում է համայնքի ղեկավարի 8, Ակունքում՝ 5 թեկնածու: Բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով: Նրանց հիմնական մասն անկուսակցականներ են:
Թեկնածուներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու Վահան Զարոյանը, Ակունք համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Սիմոնյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է Ակունք...