Դեպի վեր

Վրաստանում շրջանառվում է միաժամանակ 3 վարակ

armenpress.am12/7/2022, 1:24

Վրաստանում շրջանառվում է միաժամանակ 3 վարակ

Թբիլիսիի Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բուժտնօրեն Իվանե Չխեիձեն հայտնել Է, որ բժշկության բնագավառում հայտնվել Է նոր տերմին՝ «տրիպլդեմիա», որը նշանակում Է միաժամանակ երեք ինֆեկցիայի շրջանառություն: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Մասնագետի խոսքով՝ դրանք են գրիպը, կորոնավիրուսը և ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը: Տրիպլդեմիան հանդիպում Է ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում, նշել Է Չխեիձեն: Բոլոր երեք վիրուսների դեպքում արձանագրվում Է մարմնի ջերմաստիճանի բարձրացում, հազ, կոկորդի ցավ, գլխացավ և թուլություն:

Սակայն կան նաև տարբերություններ. մասնավորապես, այժմ Վրաստանում տարածված կորոնավիրուսի «օմիկրոն» ենթատեսակին բարձր ջերմությունը հատուկ չԷ, այն տատանվում Է 37,5-ից մինչև 38 աստիճանի սահմաններում: Իսկ գրիպի դեպքում ջերմությունը բարձրանում Է 38-ից ավելի, առկա Է թուլություն, գլխացավ և հազ: Չխեիձեի խոսքով՝ գրիպն ընթանում Է անհամեմատ ավելի ծանր, քան կորոնավիրուսը:

Հատկապես հարկ Է առանձնացնել նաև ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսները, որոնք, բժի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր