Դեպի վեր

«Միկրոհեղափոխական» Փաշինյանը ու «մանիպուլյատոր» Ալիևը․ տեղ չհասած ուղերձներ

1in.am02/16/2020, 9:06

«Միկրոհեղափոխական» Փաշինյանը ու «մանիպուլյատոր» Ալիևը․ տեղ չհասած ուղերձներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Արցախյան հարցին նվիրված քննարկումից հետո ֆեյսբուքյան գրառում է արել, որում Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ 5 կետ է առանձնացրել․

«1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:

5. Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը»:

Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, հինգ կետով վերաշարադրել է քննարկումների ընթացքում իր հիմնական ասելիքը, որովհետև անսովոր դեբատը միանշանակ գնահատականի չարժանացավ անգամ Հայաստանում, վստահաբար՝ տարբեր են լինելու նաև միջազգային արձագանքները։

Նման քննարկումներն անհրաժեշտություն են, բայց անկեղծորեն խոստովանենք՝ դրանց կազմակերպման արդյունավետ ձևաչափ տակավին գտնված չէ ու Փաշինյան-Ալիև երեկվա «մենամարտն» ասվածի լավագույն ապացույցն է։ Մյուս կողմից՝ նման քննարկումներն ինքնին բովանդակային առումով ռացիոնալ լինել չեն կարող, որովհետև հակամարտող կողմերն օբյեկտիվորեն հեռու են ընդհանուր հիմքից, օրակարգից ու պատահական չէ, որ կարգավորման գործընթացում երկու տասնամյակից ավելի չի նշմարվում որևէ էական առաջընթաց։ Սակայն երեկվա քննարկումն ինդիկատորային էր, որն, ըստ էության, բացահայտեց բանակցային գործընթացի ներկա վիճակն՝ ընդհանուր գծերով։ Փաշինյանն ու Ալիևը գործիչներ են, որոնք ունեն տարբերվող մենթալիտետ, արժեհամակարգ, խոսակցական լեզու ու ակնհայտ է, որ բանակցային ներկա գործընթացում անիմաստ է ակնկալել բովանդակային առաջընթաց՝ անկախ այն հանգամանքից, որ դավադրային տեսությունների, ասեկոսեների պակաս չկա թե Հայաստանում և թե Ադրբեջանում։

Անիմաստ է պարզել երեկվա «մենարմարտի» «հաղթողին», որովհետև երեկ բանավեճ էր ոչ թե միասնական օրակարգի, այլ երկու տարբեր օրակարգերի շուրջ։ Ալիևը պատմությունը մանիպուլացնելու և պատմական կեղծարարությունը քաղաքական հարթության վրա կապիտալիզացնելու «մաստեր կլաս» ցույց տվեց, սակայն նրա փաստարկները կարող են ոգևորիչ լինել միայն իր երկրի հասարակության համար, որը տասնամյակներով «վարժվել» է պատմության մի շարադրման, որն աղերս չունի ոչ իրականության, ոչ էլ՝ գիտության հետ։ Մյուս կողմից՝ պատմությունը արդի քաղաքական, դիվանգիտական խնդիրները լուծելու լավագույն միջոց չէ։ Սա աքսիոմ է, որի մասին Ալիևին բավականին նրբանկատորեն ակնարկեց երեկվա քննարկման վարողը՝ «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը:

Նիկոլ Փաշինյանի խոսքն, անշուշտ, ավելի կրեատիվ էր՝ գոնե այն իմաստով, որ փորձ էր արվում ստեղծել ապագայի օրակարգ, հարթակ, որտեղ երկու առաջնորդները պետք է զբաղվեին ոչ թե պատմության սրբագրմամբ, այլ՝ լուծումներ գտնելով։

«Իմ սկզբունքային պատկերացումը հետևյալն է՝ հնարավոր չէ այս երկար տևած հակամարտությունը 1 կամ 2 քայլով լուծել, մեզ միկրոհեղափոխություննր են պետք, որ դրանք վերափոխենք մինի հեղափոխությունների, որից հետո իրոք բեկում ունենանք բանակցային գործընթացում»,-ասել է նա՝ նշելով, որ 2018-ի սեպտեմբ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր