Դեպի վեր

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Toyota-ն ու Opel-ը. 3 վիրավորներից երկուսին հիվանդանոց է տեղափոխել արձակուրդում գտնվող ՃՈ հետաքննիչը. Toyota-ի վարորդը ՊՆ մայոր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com11/20/2018, 6:54

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Toyota-ն ու Opel-ը. 3 վիրավորներից երկուսին հիվանդանոց է տեղափոխել արձակուրդում գտնվող ՃՈ հետաքննիչը. Toyota-ի վարորդը ՊՆ մայոր է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Արթիկ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ, 29-ամյա Յուրա Ափինյանի վարած Toyota մակնիշի 34 Ս M 114 համարանիշի և Շիրակի մարզի Սարալանջ գյուղի բնակիչ, 35-ամյա Պերճ Պապոյանի վարած Opel մակնիշի 35 VG 768 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Պ.Պապոյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 44-ամյա Ա. Պապոյանն ու Toyota-ի վարորդ Յու. Ափինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արթիկ բժշկական կենտրոն:

Վիրավորներից երկուսին հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ով այդ պահին իր ընտանիքի հետ անցնելիս է եղել: Երբ նկատել է վթարը, կանգնել է, ընտանիքի անդամներին իջեցրել է ավտոմեքենայից, վիրավորներին իր ավտոմեքենայով տեղափոխել է Արթիկի բժշկական կենտրոն, որից հետո վերադարձել դեպքի վայր: Վիրավորներից մեկն էլ հիվանդանոց է տեղափոխվել Արթիկի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Աս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր