Դեպի վեր

«Մասիս»-ի ճակատագիրն օդից կախված է. ֆուտբոլային ակումբից 2 հոգի հետախուզման մեջ են, սեփականատերերից մեկն էլ չկա

armtimes.com11/8/2019, 12:48

«Մասիս»-ի ճակատագիրն օդից կախված է. ֆուտբոլային ակումբից 2 հոգի հետախուզման մեջ են, սեփականատերերից մեկն էլ չկա

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Մասիս» ֆուտբոլային ակումբի ապագան հարցականի տակ է: Սեփականատերերից մեկի բերած մարդկանց պատճառով այն ներքաշվել է պայմանավորված խաղերի մեջ: Հիմա էլ այդ սեփականատերը գնացել է ու ակումբը թողել առանց ֆինանսական միջոցների, իսկ նրա բերած սելեկցիոները, ինչպես նաեւ 1 ֆուտբոլիստ հետախուզվում են:

Պայմանավորված խաղի վերաբերյալ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է մի քանի օր առաջ: Տեղեկություն է տարածել, որ «Մասիս»-ի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչը եւ մարզիկներից մեկը, նախնական համաձայնությամբ, կաշառքի դիմաց համաձայնեցված գործողությունների արդյունքում դիտավորությամբ ձեռնտու հաշվով կանխորոշել են 2019թ. սեպտեմբերի 6-ին «Տորպեդո Երեւան»-ի դեմ կայացած խաղի արդյունքը եւ ապահովել «Տորպեդո»-ի հաղթանակը, իսկ մի շարք անձանց կողմից դրա շուրջ կատարված խաղադրույքների հետեւանքով բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս: Խոսքը ՀՀ Գավաթի խաղարկության 2019-20 մրցաշրջանի 1/16 եզրափակչի հանդիպման մասին է, որն ավարտվել է 3:0 հաշվով:

Ինչպես «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ «Մասիս»-ի գործադիր տնօրեն Արտակ Մելիքյանից, ֆուտբոլիստը Ռուսաստանի քաղաքացի Ալեքսեյ Կուչինինն է, իսկ մյուս անձը Կիրիլ Գրիգորովն է: Մելիքյանը նշեց, որ երկուսն էլ երկրում չեն: Նա պատմեց, որ Գրիգորովն ակումբում զբաղվել է սելեկցիոն աշխատանքով՝ ֆուտբոլիստներ բերելով, սակայն պաշտոնապես աշխատակից չի եղել: Նա եղել է այն սեփականատիրոջ ներկայացուցիչը, որը հեռացել է ու չի զբաղվում ակումբով:

«Ակումբը 2 սեփականատեր ունի: Հիմա 1 ամիս է՝ միայն 1 սեփականատերն է զբաղվում գործերով, այն կողմը, որը նշանակել էր Գրիգորովին, այդ կողմն ընդհանրապես առնչություն չունի»,- ասաց Արտակ Մելիքյանը:

Այդ սեփականատիրոջ մասին Մելիքյանը շատ քիչ տեղեկություն ունի: Միայն գիտի, որ անուն ազգանունն Էրիկս Զեյբոլդս է եւ որ Ֆրանսիայի քաղաքացի է: Բացի այն, որ ֆրանսիացին չի զբաղվում ակումբում, իսկ Գրիգորովն ու Կուչինը հետախուզման մեջ են, ակումբից հեռացել են նրանց հետ եկած ֆուտբոլիստները: Մելիքյանը նշեց, որ նրանց կողմից եկած ոչ ոք ակումբում չէ, խզվել է մոտ 10 հոգու պայմանագիր: Նա նաեւ ընդգծեց, որ այդ ֆուտբոլիստները ներգրավված չեն գործում, եւ նրանց հետ համագործակցությունը դադարեցրել են միայն այն պատճառով, որ նրանք այդ սեփականատիրոջ ու Գրիգորովի բերած խաղացողներն են:

Գրիգորովի անունը վերջին շրջանում հաճախ է կասկածների առիթ դառնում: Վերջերս նրան ավելի շատ կապում էին ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության հետնապահի հետ: Նա հանդես է եկել «Երեւան»-ում, որն ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր