Դեպի վեր

Հայաստանի վարչապետը պետք է հրաժարական տա և ընտրվի կոմպետենտ կառավարություն․ Ռուսաստանի հայերի միության նախագահ

henaran.am11/25/2020, 5:30

Հայաստանի վարչապետը պետք է հրաժարական տա և ընտրվի կոմպետենտ կառավարություն․ Ռուսաստանի հայերի միության նախագահ

Նոյեմբերի 24-ին Երևանում, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի նախագահությամբ կայացավ կլոր սեղան: Հանդիպման շրջանակներում քննարկվեցին մի շարք հարցեր, կապված Հայաստանում, Արցախում և սփյուռքում ստեղծված ետպատերազմյան իրավիճակի հետ, այդ թվում՝ ազգային արժանապատվության և միասնականության վերականգնումը, ճգնաժամից դուրս գալու մեխանիզմները, զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, վիրավորներին, հաշմանդամներին և փախստականներին աջակցությունը, Պանդեմիայի հետևանքների մեղմացումը, Հայաստանի, միջազգային ոլորտում արտաքին քաղաքական հստակ առաջնահերթությունների արձանագրմամբ,լիարժեք գործունեության վերականգնումը:

Կլոր սեղանին մասնակցում էին գիտության, կրթության, մշակույթի, քաղաքական-հասարակական գործիչներ, ճանաչված զորահրամանատարներ, դիվանագետներ, ստեղծված իրավիճակով մտահոգ քաղաքացիներ:

Իր ելույթում Արա Աբրահամայանը նշեց, որ թեև մարտական գործողությունները կանգնեցված են ստորագրված եռակողմ հայտարարությամբ, բայց պատերազմը դեռ չի ավարտվել՝ նոր, ավելի վտանգավոր և բախտորոշ փուլ է մտել:

Հանդիպման մասնակիցները վստահություն հայտնեցին, որ, չնայած առկա ծանր իրավիճակին, երկրում տիրող քաոսին, հարկավոր է միավորել առկա հայրենամետ, մտավոր և գործարար ներուժը, որը միշտ եղել է և այսօր էլ կա և վիճակի է համադրել առկա բոլոր առաջարկները, ներկայացնել միասնական ճանապարհային քարտեզ, դրա փուլային իրականացման ծրագրով:

Հանդիպման մասնակիցները Հայաստանի ապագան կապում են Հայաստանի և Արցախի բացառապես էվոլյուցիոն և առաջընթաց զարգացմամբ:

Այդուհանդերձ ակնհայտ է, որ ներկա վիճակից դուրս գալու ստանդարտ լուծումներ չկան: Դրանք պահանջում են Արցախի և Հայաստանի ետպատերազմյան կարգավորման, հումանիտար գործունեության, կորոնավիրուսի դեմ պայքարի, ներքին և արտաքին քաղաքական հարցերի անհապաղ փաթեթային լուծումներ՝ համազգային միասնականությամբ և սփյուռքի ներուժի օգտագործմամբ:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի վարչապե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր