Դեպի վեր

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Սպառիչ պատասխան ենք տվել՝ ձայնագրության մասով առաջարկին»

armtimes.com04/8/2020, 12:42

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Սպառիչ պատասխան ենք տվել՝ ձայնագրության մասով առաջարկին»

Այսօր տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է Սերժ Սարգսյանին ուղարկվելիք պատասխանը: Պատասխանը ուղարկվել է Սարգսյանի գրասենյակին: Մեզ հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում գտնվող Սարգսյանը երեկ գրությամբ դիմել էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ իր պատրաստակամությունը հայտնելով արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո՝ ապրիլի 16-ին այցելել հանձնաժողով՝ պայմանով, որ իր մասնակցությամբ նիստը ձայնագրվի եւ մեկ օրինակ տրամադրվի իրեն:

Ապահովվելո՞ւ է Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմանը, թե՞ ոչ, ի՞նչ հացեր ունի հանձնաժողովը Սարգսյանին. այս եւ այլ հարցերի շուրջ մեր զրույցը Կարապետյանի հետ՝ ստորեւ.

- Պարոն Կարապետյան, Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե պատրաստ է ապրիլի 16-ին այցելել հանձնաժողով: Հանձնաժողովն արձագանքելո՞ւ է նրա այդ պատրաստակամությանը եւ առաջ քաշած նախապայմանին:

- Հանձնաժողովն այսօր նիստ է անցկացրել, որտեղ քննարկել ենք Սարգսյանին ուղղված պատասխանը եւ այն ուղարկել նրա գրասենյակ: Կարծում եմ շուտով այդ պատասխանը նաեւ կհրապարակվի, բոլորդ կտեսնեք:

- Սերժ Սարգսյանը իր նամակում նշել էր, որ կներկայանա պայմանով, եթե նիստը ձայնագրվի եւ մեկ օրինակ իրեն տրամադրվի: Դա ապահովվելո՞ւ է:

- Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է օրենքի ուժով եւ առաջնորդվելու է բացառապես օրենքով տրված լիազորությունների շրջանակում: Ձայնագրություն տալու-չտալու մասով մեր արձագանքը նրան ուղղված պատասխանի մեջ կա, եւ այդ ամենը բխելու է ՀՀ օրենսդրությունից, այդ թվում գաղտնիության մաս պարունակող տեղեկությունների չտարածելու պայմանից եւ այլն: Մեր օրենսդրությունը հստակ կարգավորում է գաղտնի տեղեկատվության տիրապետման իրավունք ունեցողներին եւ այդ ինֆորմացիան օգտագործելու բոլոր չափորոշիչները: Մենք օրենքին հղում ենք արել եւ պատասխանը բխում է ՀՀ օրենքներից: Հետեւաբար հրապարակելուց հետո դուք բոլորդ կտեսնեք այդ մասը: Կարծում եմ՝ սպառիչ պատասխան ենք տվել՝ ձայնագրություն տալու կամ չտալու հետ կապված Սերժ Սարգսյանի գրասենյակի առաջարկներին:

- Ճի՞շտ եմ հասկանում՝ ձայնագրությունը կտրվի, բայց դա չտարածելու եւ չհանրայնացնելու պայմանով:

- Ձայնագրությունը կտրվի համաձայն ՀՀ օրենսդրության: Եթե օրենքով սահմանված պայմանները կապահովվի՝ ձայնագրությունը կտրվի:

- Բայց հանձնաժողովի բոլոր նիստերը ձայնագրվում են, չէ՞, անկախ հրավիրված անձի պահանջից կամ առաջարկից:

- Բացառապես բոլոր նիստերը ձայնագրվում են: Բոլոր գործընթացները՝ հանձնսժողով հրավիրված մադկանց հետ հարցազրույց, հարցեր, պատասխաններ, այդ ամբողջը ձայնագրվում է: Մենք այս պահին 100 ժամից ավելի ձայնագրություն ունենք:

- Պարոն Կարապետյան, ի՞նչ հարցեր ունի հանձնաժողովը Սերժ Սարգսյանին:

- Քանի որ հարցերը իրենց մեջ պարունակում են հիմնականում պետական, ռազմական գաղտնիք, հարցերի բովանդակությունը հրապարակման ենթակա չի այս պահին, իսկ հարցերի տրամաբանությունը կապված է Ապրիլյանին նախորդող, Ապրիլյանի ժամանակ եւ Ապրիլյանին հաջոդող ժամանակաշրջանում կայացված որոշումներին եւ կատարված գործողություններին:

- Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ մինչեւ Սերժ Սարգսյանին հրավիրելը Խաչատուրովից հարցեր կան պարզելու: Այն պարագայում, երբ Խաչատուրովը չի ընդունել նիստին մասնակցելու առաջարկը, բաց հարցեր չկա՞ն:

- Իհարկե այդ ժամանակվա Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին մենք բազմաթիվ հարցեր ունեինք ուղղելու: Այդ առումով որոշակի խնդիրներ, իհարկե, առաջացնում է Յուրի Խաչատուրովի չգալը, բայց մենք մեր լիազորությունների շրջանակներում փորձում ենք այդ խ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր