Դեպի վեր

Ճակատի թիկունքում են գտնվում նաև մեր ծնողները, երեխաները, ընկերներն ու հարազատները. Արթուր Ղազինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

henaran.am04/8/2020, 1:06

Ճակատի թիկունքում են գտնվում նաև մեր ծնողները, երեխաները, ընկերներն ու հարազատները. Արթուր Ղազինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակմանը:

«Հարգանքներս պարոն Նախագահ,

Չեմ թաքցնի, սպասում էի Ձեր խորաթափանց մտքերին և ուղենիշային նշանակություն ունեցող գաղափարներին:

Երկար սպասելուց հետո երեկ պատիվ ունեցա ընթերցել Ձեր ստորագրությամբ հրապարակված հոդվածը, որում առաջ քաշված թեզերի և ելակետային դրույթների հետ դժվար էր չհամաձայնել։

Մասնավորապես ամբողջովին կիսում եմ Ձեր կոչը Արցախում ընտրական գործընթացը սահմանված ժամկետներում ավարտելու մասով և համաձայն եմ, որ իրական պատերազմական վիճակում գտնվող Արցախում անթույլատրելի է կեղծ հեղափոխականությունը և ներքին կայության ու համերաշխության խաթարմանն ուղղված բոլոր փորձերը։

Նաև անվիճելի է Ձեր կողմից առաջ քաշված այն թեզը, որ պատերազմի պայմաններում ներքին քաղաքական գործընթացները պետք է առժամանակ կասեցվեն՝ ներքին էներգիան ու ամբողջ ռեսուրսը ռազմի դաշտում հանուն հաղթանակի փոխակերպելու և ներդնելու բարձր առաքելությամբ։

Մինչդեռ չեմ կարող չնշել, որ հոդվածում և նրանում տեղ գտած զգոնության և սթափության կոչերի հասցեատերն ու արդիականությությունը էապես շեղված են։

Ինչ խոսք, քաղաքական ընդդիմության կարևորագույն ինստիտուտը Հայաստանի քաղաքական իրականության մեջ արդիականացման և կատարելագործման մեծ պահանջ ունեն, և դա հավասարապես վերաբերվում է Հայաստանի բոլոր ժամանակների ընդդիմություններին։ Սակայն ոչ պակաս կարևոր է իշխանության վարքագիծը, որդեգրած քաղաքականությունը, պետական մտածողությունն ու վարվող քաղաքականության գերակայությունների և առաջնահերթությունների ընտրությունը։

Առավել անկեղծ լինելու համար պետք է նշեմ, որ այս հոդվածի արդիականությունը էապես կշահեր, եթե այն հրապարակվեր փետրվարի 27-ին և հասցեատերը լիներ անօրինական հանրաքվեի քարոզարշավին պատրաստվող և այդ շրջանակներում մարտի մեկին երթ պլանանավորող իշխանությունը։

Դուք, լինելով փորձառու և հմուտ պետական և քաղաքական գործիչ, չէիք կարող չնկատել պետության և հասարակության պաշտպանական գծին թաքուն մոտեցող թշնամուն, ում դեմ պայքարը, մակրոնյան ոճով, հիմա որակում եք պատերազմ։ Եվ նկատելով սողացող անտեսանելի թշնամուն, պետք է առաջինը սթափության և զսպվածության կոչ անեիք հանրահավաքային օփիումից գիտակցությունը թմրեցրած իշխանություններին չեղարկել մարտի 1-ի երթը և դադարեցնել մեծ կուտակումներ ենթադրող քարոզարշավը։

Ձեր սթափեցնող բարձր խոսքը խիստ սպասված էր իշխանության կողմից հասարակությունը հակամարտող ճամբարների վերածելու, ատելության ու թշնամության միջավայր դարձնելու անթաքույց և ակնառու գործողություններ կատարելու ժամանակ։ Հավատում եմ, որ դա Ձեզ համար նույնքան անընդունելի և վտանգավոր է, որքան մեր հասարակության հայրենասեր և սթափ դատող հատվածի համար։

Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ Դուք, լինելով Հայկական երիտասարդ պետականության հիմնադիր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր