Դեպի վեր

Եռյակը հեռանկար չունի, իրենց հույս են տվել Ռուսաստանից չորրորդ-հինգերորդ ռանգի մարդիկ

1in.am09/26/2020, 5:48

Եռյակը հեռանկար չունի, իրենց հույս են տվել Ռուսաստանից չորրորդ-հինգերորդ ռանգի մարդիկ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, հոկտեմբերի 8-ին ԲՀԿ, ՀՅԴ ու «Հայրենիք» կուսակցությունները համատեղ հանրահավաք են անցկացնելու։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, արդյոք նրանց առաջ քաշած պահանջները կարո՞ղ են բավարարվել։

Ես 30 տարվա հեղափոխական պայքարի փորձ ունեմ։ Այդ ընթացքում մենք և՛ հաջողություններ, և՛ ձախողումներ ենք ունեցել։ Ես գիտեմ հայ ժողովրդի բնավորությունը և հեղափոխության ամբողջ էվոլյուցիան։ Ես եկել եմ մի հետևության, որ արհեստական օրակարգ ձևավորելով անհնար է Հայաստանում հեղափոխություն իրականացնել։ Քանի որ սրանց ձեռքերում է ամբողջ փողը,  մտածում են՝ կարող են հաջողության հասնել։ Ընդ որում՝ ամենամեծ կողոպտիչը Վանեցյանն է, ԱԱԾ-ում աշխատել է, ու իր կոլեգաները չեն ուզում բացահայտել իր թալանչի կենսագրությունը։ Նրանց ձեռքերում կա փող, լրատվամիջոցների մեծ մասը և նաև օտար ուժերին ստրկաբար ծառայող գործակալների ցանցը, հենց իրենք էլ պակաս գործակալներ չեն, այդ ամենը փորձում են օգտագործել, արհեստական օրակարգ ձևավորել ու տապալել իշխանություններին։ Բայց դա իրականությունից հազար կիլոմետր հեռու է։ Ինչպե՞ս պետք է տապալեն՝ գնան ԱԺ-ն գրավեն ու պատգամավորներին պատա՞նդ վերցնեն։ Ենթադրենք, Նիկոլը հրաժարական տվեց՝ իշխանությունը չի փոխվում։ Սերժի գծած օրենքներով ԱԺ մեծամասնությունն իր միջից վարչապետ է ընտրում, ուրեմն այդ թեման փակված է։ Երկրորդ տարբերակ՝ ո՞նց են ցրելու Ազգային ժողովը։ Ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, նրանց համարի փրկիչներ ու գնա նրանց հետևի՞ց… նույնիսկ մանկապարտեզի երեխայի ծիծաղն է գալիս։ Այնպիսի  ժողովուրդ, ինչպիսին որ դուրս եկավ Նիկոլի հետևից 2018 թվականին, դուրս կգա փողոց մեկ էլ 20 տարի հետո. այդպիսին է ժողովրդի բնավորությունը։

Ես էլ եմ շատ հարցերում Նիկոլին քննադատում,  բայց ժողովուրդը շատ հարցերում իմաստուն է։ Ժողովուրդը գիտի՝ ճիշտ է, բարեփոխումները ամբողջ ծավալով չեն իրականացել, բայց այս իշխանության օրոք հաջողվեց քրեաօլիգարխիկ, բանդիտական սիստեմի գոնե մի մասը ջախջախել։ Տեսեք, թե ինչքան մարդ  է երկրից փախած, ինչքան մարդ է բանտարկվել, բայց ամբողջ ախոռը միանգամից չի կարող վնասազերծել։ Այս ամենն իմանալով  հանդերձ՝ ժողովուրդն այսօր Նիկոլին չի մերժում ու սրանց չի ընդունում։

Այդ ուժերն այսօր խցկվել են մի տեղ, որն իրենցը չէ։ Քաղաքականությունը Ծառուկյանի տեղը չէ, իրենց գլխավոր բարդույթն ու սխալն այն է, որ իրենք իրենց չեն ճանաչում։ Եթե Վանեցյանն իրեն խորքից ճանաչեր՝ կհասկանար, որ մի հատ փոքր հիմնարկի տնօրեն էլ չի կարող աշխատել։ Նույնը Ծառուկյանը՝ եթե բիզնեսը հաջողվում է, այն էլ կրիմինալ ճանապարհով, գնացեք ձեր բիզնեսով զբաղվեք։ Դուք ի՞նչ գործ ունեք  քաղաքականության մեջ։ Սա ձախողված նախագիծ է, նրանց հույս են տալիս Ռուսաստանից։ Ինչ-որ չորրորդ-հինգերորդ ռանգի էշել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR413425
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր