Դեպի վեր

Դիտարկված տեղամասերում արձանագրվել է վիճաբանության 9 դեպք․ «Անկախ դիտորդ»

shamshyan.com12/5/2021, 3:54

Դիտարկված տեղամասերում արձանագրվել է վիճաբանության 9 դեպք․ «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել ՏԻՄ ընտրություններում 18:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ:



Հայտարարությունում ասվում է. «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. դեկտեմբերի 5-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզի 36 համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։



Ընտրությունների ընթացքին հետևում են առաքելության շուրջ 390 դիտորդներ: Դիտորդները տեղաբաշխված են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական տարբեր վարք դրսևորած տեղամասերում, ինչպես նաև այցելում են մյուս տեղամասերը և շրջագայության միջոցով դիտարկում համայնքներում ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը: Շրջիկ դիտորդական խմբերը դիտարկել են նաև հանձնաժողովի նիստը լրացուցիչ տեղամասերում։



Հիշեցնենք, որ դիտորդները սկսել են իրականացնել դիտարկումը տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան նիստից սկսած: Ժամը 12-ի դրությամբ արձանագրված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք տեսնել այստեղ՝ https://hcav.am/ankakh-ditord-dec-5/



Ստորև ներկայացնում ենք վիճակագրական արդյունքները 143 դիտարկված տեղամասերում 08:00-14:00-ի դրությամբ և միջադեպերը՝ արձանագրած շրջիկ դիտորդների կողմից:



Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 37.6%-ում, ընդհանուր՝ առնվազն 167 դեպք: Սակայն եթե հիմնականում դրանք առանձին, եզակի դեպքեր էին, ապա 6 տեղամասերում դրանք կրել են պարբերական, իսկ ևս 2-ում՝ անընդհատ կրկնվող բնույթ: Միաժամանակ, քվեախցիկից դուրս քվեարկելու դեպքերի և փորձերի հիմնական պատճառներն են եղել քվեարկության կարգի չիմացությունը, քվեարկության գաղտնիությունը չկարևորելը, իսկ 14 տեղամասերում՝ նաև տեսողության խնդիրներն ու լուսավորության բացակայությունը: Դիտորդների գնահատմամբ, այդ դեպքերը պայմանավորված չեն եղել քվեարկության գաղտնիությունն այլ անձի համար բացահայտելու նպատակով:



Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 23․9%-ում: Ընդ որում, այդ տեղամասերից միայն 13-ում է այս խնդիրը պայմանավորված եղել զուտ ընտրողների չիմացությամբ: Միաժամանակ, 2 ընտրատեղամասերում դիտորդները քվեախցիկ մեկից ավելի անձանց մուտքը գնահատում են որպես քվեարկության վերահսկողության ձև: Նշենք, որ այստեղ հաշվի չեն առնվում գրանցված օգնողի միջոցով քվեարկության դեպքերը:



Թեև օգնությամբ քվեարկության վերաբերյալ վիճակագրությունը կվերլուծվի քվեարկության ավարտից հետո, այդուհանդերձ, օրվա առաջին կեսին տեղամասերի 23%-ում որպես օգնող անձ էին գրանցվում տվյալ տեղամասի ընտրող չհանդիսացող անձինք, 2 դեպքում օգնող է գրանցվել օգնելու իրավունք չունեցող անձ: Միայն մեկ տեղամասում է դիտարկվել դեպք, երբ հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել տեղամասի ընտրող չհանդիսացող անձի կողմից օգնությունը, դուրս է հրավիրել նրան տեղամասից և նշանակել այդ գործառույթի իրականացման համար այլ ընտրողի:



Վկայականը տեսանելի չկրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 18%-ում: Այս դեպքերի բացարձակ մեծամասնությունը կապված է եղել վստահված անձանց՝ վկայականը տեսանելի կրելու դժկամության հետ: Զուգահեռաբար, վստահված անձանց վկայականների հետ կապված ևս մի խնդիր է ի հայտ եկել: Մասնավորապես, Աշտարակ համայնքի տեղամասերում ՀՅԴ կուսակցության վստահված անձինք ներկայացնում էին «Հայաստան Դաշինք» գրությամբ վկայականներ: Սակայն ինչպես հաջողվեց պարզել ԿԸՀ պարզաբանմամբ (հաստատվել է նաև դիտորդների կողմից), խնդրի պատճառը սխալ տպված վկայականն էր, որը ձեռքով լրացնելիս «Հայաստան Դաշինքը» գրվել է սխալմամբ և ոչ միտումնավոր:



Արձանագրվել է քվեարկության մասին բարձրաձայն հայտնելու կամ այլ կերպ քվեարկությունը բացահայտելու 4 դեպք, որոնցից միտումնավոր էին արվել միայն երկուսը։



Հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիներին քվեարկելու կարգը չներկայացնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 12%-ում, իսկ ընտրողների կողմից քվեակարգի ընկալման հետ կապված խնդիրներ արձանագրվել են տեղամասերի 73%-ում: Ընդ որում, մի քանի քվեաթերթիկներով քվեակարգն օգտագործող Արտաշատ և Վանաձոր համայնքների կշիռն այս բոլոր դեպքերի ընդամենը 13% է, մյուս տեղամասերում օգտագործվել է մեկ քվեաթերթիկի մեջ գրիչով նշում կատարելու միջոցով քվեակարգը:



Դիտարկված տեղամասերից երկուսում նկատվել են տպագիր քարոզչա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր