Դեպի վեր

ԲՀԿ արտակարգ հավաքը. Ծառուկյանի և Թրամփի սկզբունքային տարբերությունը

1in.am03/25/2020, 2:00

ԲՀԿ արտակարգ հավաքը. Ծառուկյանի և Թրամփի սկզբունքային տարբերությունը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, նիստ է արել՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը գործնականում կրկնել է այն խոսքերը, որոնք իրավիճակի գնահատման առումով հնչեցրել էր օրերս լրագրողների հետ հանդիպմանը: Ծառուկյանի քայլը մի կողմից միանգամայն տրամաբանական և համարժեք է իրավիճակին, այսինքն՝ քաղաքական և տնտեսական բարդ իրողությունների պայմաններում քաղաքական ուժի, տվյալ դեպքում խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի ղեկավարությունը իրականացնում է քաղաքական քննարկումներ: Սակայն ձևի կամ արդիական բնութագրմամբ՝ ձևաթղթի առումով ամեն ինչ կարգին ու տրամաբանական լինելով, բովանդակային առումով ամեն ինչ հիշեցնում է ընդամենը կամ խոշոր կապիտալիստական, կամ քաղաքացիական-սոցիալական, ոչ քաղաքական քննարկում: Որովհետև քաղաքական քննարկումը պետք է ենթադրի կոնցեպտուալ առաջարկներ, որոնք առնչվում են թե՛ ներկայիս վիճակին, թե՛ շաղկապվում են ապագայի հետ: Սակայն ԲՀԿ պարագայում հնարավոր է արձանագրել ընդամենը ներկայիս վիճակում պարզ, անգամ պարզունակ կոչեր քաղաքացիներին սոցիալական օգնություն ցույց տալու վերաբերյալ, ինչը կարող է անել ցանկացած հասարակական կազմակերպություն և անգամ ցանկացած տնային տնտեսուհի: Քաղաքական ուժից կամ ուժերից պահանջվում է քննարկել կոնցեպտուալ մոտեցումներ, և անգամ կառավարության հետ բանավեճի մեջ մտնել հենց այդ մոտեցումներով, ոչ թե լոկ քաղաքացիներին նպաստ տալու և չտալու վերաբերյալ սոցիալական դիտարկումներով:

Բանն այն չէ, որ դրանք կարևոր չեն: Դրանք ամենակարևորն են, գերկարևոր, որովհետև էական է ամեն մի մարդու անձնական ճակատագիր: Սակայն քաղաքական կյանքն ու քաղաքական ուժերը պետական օրգանիզմում կարևոր են անհատի ճակատագիրը կոնցեպտուալ մեխանիզմների շրջանակում դիտարկելու համար, ինչը նշանակում է, որ պետք է խոսել այն մասին, թե մենք ինչ ենք տեսնում կորոնավիրուսից հետո՝ նույն այդ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր