Դեպի վեր

Վիրահայոց թեմը գրադարան եւ համայնքային կենտրոն է վարձակալել. թեմապատկան 3-րդ կենտրոնը Թբիլիսիում

armtimes.com09/25/2018, 7:48

Վիրահայոց թեմը գրադարան եւ համայնքային կենտրոն է վարձակալել. թեմապատկան 3-րդ կենտրոնը Թբիլիսիում

Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու հարևանությամբ բացվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինի անունը կրող երիտասարդական և համայնքային կենտրոն ու գրադարան:

Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, գաղափարը Վիրահայոց թեմինն է, իրականություն է դարձել բարերաների միջոցով, ովքեր վարձակալել են տարածքը: Սա թեմապատկան երրորդ կառույցն է Թբիլիսիում՝ Հայարտուն և Թումանյանի տուն կենտրոններից հետո: Նախաձեռնության հեղինակները վստահեցնում են՝ նոր կենտրոնի անհրաժեշտությունը կար՝ հաշվի առնելով նշված երկու կենտրոնների խիստ ծանրաբեռնված գործունեությունը և գործունեության արդյունքը.

«Այս կենտրոնի կարիքը կար, որովհետև մենք անհրաժեշտություն ունենք ունենալ համայնքային գրադարան, մենք կարիք ունենք ունենալ տեղ, որտեղ բաց են դռները բոլոր ժամանկներում մեր համայնքի և մեր երիտասարդների համար, ովքեր ունեն նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք իրականացնելու համար տեղի դժվարություն են ունեցել, այստեղ այդ հնարավորությունները տրվելու են», – «Ալիք մեդիային» ասել է Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպս. Միրզախանյանը:

Համայնքային գրադարան հիմնելու գաղափար եղել է վաղուց, ժամանակին գրքերը պահվում էին Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի շենքում, ապա Թումանյանի տուն էին տեղափոխվել, սակայն այստեղ էլ երկար չմնացին: Ընթացքում նկատեցին, որ նորաոճ գրադարակները Թումանյանի տան ընդհանուր բովանդակությանը համահունչ չեն.

«Ուստի ժամանակին դիմեցինք Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին, և նրա օգնությամբ ձեռք բերվեցին հնաոճ գրապահարաններ, որոնցում պահում ենք այն հիմնական գրքերը, որոնք այսօր անհրաժեշտ են Թումանյանի տուն այցելողի և այդ գրքերով հետաքրքրվողների համար», – նշում է թեմական առաջնորդը։

Մնացած գրքերը գրապահարանների հետ միասին այժմ նորաբաց սրահում են:

Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն ասում է. «Սա կարելի է անվանել ոչ միայն մշակութային, այլև կրթական օջախ, մենք նույնպես գ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր