Դեպի վեր

Իրատես. Անցումային արդարադատության իրական նպատակն ու արդյունքը սեփականության վերաբաշխումն է

b24.am07/12/2019, 6:48

Իրատես. Անցումային արդարադատության իրական նպատակն ու արդյունքը սեփականության վերաբաշխումն է

«Ցանկացած հեղափոխական գործընթաց, անկախ իր հռչակած նպատակներից և նույնիսկ իրականացման ձևերից, վերջնական արդյունքում ենթադրում է փոփոխություններ քաղաքական, տնտեսական, երբեմն կառավարման համակարգերում։ Ընդ որում, նման փոփոխությունները պետք է ունենան համակարգված ու խորքային բնույթ։ Դրանով էլ հենց պայմանավորված է լինում բուն հեղափոխության գաղափարը՝ ամեն ինչ տեղի է ունենում ոչ էվոլյուցիոն եղանակով։

Անկախ հռչակված նպատակներից և հռետորաբանությունից՝ աշխարհի բոլոր հեղափոխությունների պատմությունը և պրակտիկան ցույց են տալիս, որ, ի վերջո, այդ հեղափոխության առանցքում թե՛ իրագործողների, թե՛ կնքահայրերի կողմից դրվում է նաև սեփականության վերաբաշխման հարցը։

Կարող ենք դիտարկել տարբեր դարաշրջանների հեղափոխությունները, այդ թվում՝ վերջին 30 տարիների արյունալի, գունավոր, թե թավշյա իշխանափոխությունները, և կտեսնենք, որ այդ գործընթացները ուշ, թե շուտ հանգեցրել են սեփականության վերաբաշխման։

Իհարկե, միշտ որպես համակարգային փոփոխության օրինակ բերվում է անցյալ դարի սկզբին տեղի ունեցած Սոցիալիստական մեծ հեղափոխությունը, որի ժամանակ ամբողջ ունեցվածքը հանրայնացվեց։ Խորհրդային Միության փլուզումից հետո, ըստ էության, կատարվեց հակառակ գործընթացը. սկսվեց սոցիալիստական հեղափոխության տրամաբանությանը հակառակ պրոցեսը. հանրային սեփականությունը մասնավորեցվեց 1990-ականներին բնորոշ կրիմինալ մեթոդներով՝ ձևավորելով քրեաօլիգարխիկ համակարգերը։

Հետագայում թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում, թե՛ նույնիսկ Ղրղզստանում տեղի ունեցած հեղափոխությունները այս կամ այն եղանակով հանգեցնում էին սեփականության վերաբաշխման։ Նախկին սեփականատերերին կամ ստիպում էին հանձնել ունեցվածքը, կամ այնպիսի պայմաններ էին ստեղծում, որ սեփականության ինչ-որ մաս փոխանցվում էր նոր իշխանության հետ սերտաճած մարդկանց, հաճախ նաև նոր իշխանության ներկայացուցիչներին։

Պատմական այս էքսկուրսը հուշում է, որ նույնիսկ ամենաթավշյա հեղափոխական գործընթաց...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.75477.25
EUR527533
RUR7.397.5
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր