Դեպի վեր

«Եթե ունեք գումար, աճերի մասին եք խոսում, ինչո՞ւ 90-ականներին զոհվածների ընտանիքներին չեք մոտենում». Զոհված զինծառայողի այրի

168.am09/18/2019, 6:18

«Եթե ունեք գումար, աճերի մասին եք խոսում, ինչո՞ւ 90-ականներին զոհվածների ընտանիքներին չեք մոտենում». Զոհված զինծառայողի այրի

Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվածների ընտանիքները Կառավարությունից աջակցություն են ակնկալում։ Նրանց խոսքով՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գումար է հատկացնում միայն հակառակորդի կրակոցից զոհվածների ընտանիքներին, իսկ այն ընտանիքները, որոնց որդիները զոհվել են ծառայողական պարտքը կատարելիս, անտեսված են։

Այս պահանջով վաղը զոհվածների հարազատները պատրաստվում են գնալ Կառավարության շենքի մոտ։

«Երկար տարիներ է՝ մենք մեր պահանջը ներկայացնում ենք, նույնիսկ 2000 թվականին ենք ցույց արել, որպեսզի ինչ-որ արդյունքի հասնենք։ Կա անգրագետների մի հատված, որ անընդհատ հարցնում է, թե ինչո՞ւ նախորդ Կառավարությունից չենք պահանջել, հիմա ենք պահանջում, բայց ինձ համար Կառավարությունը մեկն է՝ անձն է փոխվել։ Մենք մեր Կառավարության բոլոր ղեկավարներին էլ հարգում ենք։ Այսօրվա այս պետականությունը նվիրել են մեր տղաները, այդ վայելքները, որ վայելում են, մեր տղաների շնորհիվ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմում զոհված զինծառայողի այրի Սաթենիկ Խլղաթյանը։

Տիկին Սաթենիկի ամուսինը զոհվել է 1992 թվականի մարտին՝ նրա խնամքին թողնելով երեք անչափահաս երեխաներին։ Ամուսնու զոհվելուց հետո նա ծառայության է անցել 5-րդ բրիգադում, որպես հեռախոսավարուհի, սակայն առողջական խնդիրների պատճառով թողել է ծառայությունը։

Նրա խոսքով՝ բոլոր ոլորտներում իրենց արհամարհում են, քանի որ երբևէ չեն լսել, որ Կառավարությունը որևէ կերպ, թեկուզ բարոյապես աջակցի 90-ականներին զոհվածների ընտանիքներին։

«Ի՞նչ է նշանակում, որ ամուսինս պետք է կանգնի սահմանին, զենքը ձեռքին կռվի, պայքարի, հողեր ազատագրի, բայց այդ հողում մենք չկարողանանք հանգիստ քնել։ Մենք չենք կարողանում մեր երեխաներին պահել, երեխաները որքան մեծանում են, մեր հոգսն այդքան մեծանում է։ Եթե 30 մլն դրամ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր