Դեպի վեր

Ծնողները դատի կտան ԿԳՆ-ին. երեխաների հերթագրման առցանց համակարգը գործարկվեց թերություններով ու խափանումներով

1in.am05/16/2019, 6:12

Ծնողները դատի կտան ԿԳՆ-ին. երեխաների հերթագրման առցանց համակարգը գործարկվեց թերություններով ու խափանումներով

Երեկ առավոտվանից՝ ժամը 9-ից, Կրթության և գիտության նախարարությունը գործարկեց դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման էլեկտրոնային համակարգը։ Ինչպեսև սպասվում էր, համակարգը գործարկվել է թերություններով, և երեկվանից հարյուրավոր դժգոհություններ են հնչում ծնողներից, ովքեր փորձում են իրենց դպրոցահասակ երեխաներին գրանցել համակարգում։ Համակարգը մե՛կ մուտքագրված տվյալները չի ճանաչում, մե՛կ խափանվում է՝ չդիմանալով, հավանաբար, միանգամից այդքան մուտքի։

«Համակարգը տարբեր պատասխաններ է տալիս: Ո՛չ իմ, ո՛չ ամուսնուս ՀԾՀ-ով երեխային գրանցել չի լինում: Կարո՞ղ եմ արձանագրել, որ ԿԳՆ-ն խոչընդոտում է երեխայիս կրթություն ստանալու իրավունքը: Երեխայիս 6 տարեկանը լրանում է սեպտեմբերի 28-ին, իսկ համակարգը տալիս է, որ երեխաս դպրոցահասակ չէ։ Ի՞նչ է նշանակում՝ դպրոցահասակ չէ: Հաշվի առե՞լ եք այս նրբությունը, հարգելի ԿԳՆ»,- վաղ առավոտից ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Նարինե Ղալեչյանը։

«Իմ բալիկը սեպտեմբերի 24-ին է ծնվել, կա համակարգում, բայց համակարգը լավ չի աշխատում, մե՛կ պետռեգիստրում չի գտնում, մե՛կ գրում է՝ համապատասխան տարիք չի, հետո էլ գրանցեց, բայց մեյլիս նամակը չկա, ու չհասկացա՝ վերջում գրանցվե՞ց, թե՞ ոչ»,- դժգոգել է մեկ այլ ծնող։

«Երեկ ժամը 9-ից զանգը զանգի հետևից ինձ են զանգում: Արդեն մի 30 ծնողի հետ եմ խոսել, բոլորի համար խնդիր է: Ստուգում արել են, նորմալ է եղել, հիմա կա՛մ տարիքը չի համապատասխանում, կա՛մ չկա ընդհանրապես: Մարդիկ ինֆարկտ են ստանում արդեն էն մտքից, որ գուցե չհասցնեն իրենց նախընտրած դպրոցում գրանցեն երեխեքին։ Բացի դրանից՝ ՀԾՀ-ների անհամապատասխանություն է տալիս: Իսկ տեղերը սպառվում են: Ստացվում է, որ համակարգի պատճառով ես իմ համայնքի դպրոցում չեմ կարող գրանցել»,- գրել է մեկ այլ ծնող։

Երեկվանից ծնողները ակտիվ քննարկում էին, որ եթե չկարողանան այս նոր գործարկված համակարգի միջոցով իրենց երեխաներին իրենց նախընտրած դպրոցում գրանցել, ապա գնալու են իրավական ճանապարհով և դատական հայց են ներկայացնելու նախարարության դեմ: «Առաջարկում եմ ծնողներին համախմբվել ու դատի տալ ԿԳՆ-ին, եթե այդպես էլ չկարողանան այս համակարգի պատճառով իրենց ընտրած դպրոցում գրանցել երեխային: Ի վերջո, հանրակրթության մասին օրենքն ասում է, որ ծնողը դպրոց ընտրելու իրավունք ունի»,- մեզ հետ զրույցում ասացին ծնողները:

ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրները տեխնիկական բնույթի են։ Իսկ այն ծնողներին, ովքեր տեխնիկական պատճառներով չեն հասցրել գրանցել իրենց երեխաներին նախընտրած դպրոցում, կարող են ընտրել մոտակա այլ դպրոցներ։ Նրա խոսքով՝ ծնողները նախապես պետք է ստուգեին երեխա-ծնող կապը stugum.emis.am կայքի միջոցով։

«Երեխա-ծնող կապը չի հայտնաբերվել, քանի որ 2013-ին ծնված երեխաների թվայնացված...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD474.5477
EUR530.5536
RUR7.57.62
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր