Դեպի վեր

Ռազմարդյունաբերության զարգացման գործում Հայաստանը համագործակցում է նաև արևմտյան երկրների հետ. Ավետիք Քերոբյան

azatutyun.am10/22/2019, 12:24

Ռազմարդյունաբերության զարգացման գործում Հայաստանը համագործակցում է նաև արևմտյան երկրների հետ. Ավետիք Քերոբյան

Ռազմարդյունաբերության զարգացման գործում Հայաստանը համագործակցում է նաև արևմտյան երկրների հետ, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը:

Քերոբյանը հրաժարվեց նշել երկրների անվանումներ, ինչպես նաև, թե հատկապես որ ուղղությամբ է զարգանում համագործակցությունը:

«Ռուսաստանի Դաշնությունը մնում է մեր կարևորագույն ռազմավարական գործընկերը, այդ թվում նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի մատակարարման և ռազմատեխնիկական համագործակցության ընդհանրապես ոլորտում, բայց դրանով չենք սահմանափակվում, ունենք եվրոպական գործընկերներ, արևմտյան կիսագնդում ունենք գործընկերներ, ակտիվ աշխատում ենք նաև հայկական արտադրանքի արտահանման պոտենցիալը մեծացնելու ուղղությամբ», - նշեց Քերոբյանը։

«Ազատության» հարցին, թե արևմտյան կիսագնդում ո՞ր երկրներին նկատի ունի, Ավետիք Քերոբյանը պատասխանեց. «Չեմ մանրամասնի»։

Հարցին էլ՝ կա՞ն երկրներ, որտեղ հայկական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը արտահանվում է, Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահն արձագանքեց. «Կան այդպիսի երկրներ, իհարկե, արտահանման ներուժն ամբողջությամբ չենք իրականացրել դեռ, բայց ջանքեր են տարվում նոր շուկաներ գտնելու, հայկական արտադրանքը այդ շուկաներ դուրս հանելու։ Դրա վառ ապացույցն է նաև, որ այս տարի՝ 2019 թվականին մենք երկու մեծ ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ենք մասնակցել, առաջին անգամ մասնակցել ենք Արաբական Միացյալ Էմիրաթներում տեղի ունեցող «ԱՅԴԵՔՍ» ցուցահանդեսին, որը տարածաշրջանում խոշորագույնն է, այն նույնիսկ գերազանցում է իր շուկայի պոտենցիալով ռուսական ցուցահանդեսը, բայց մասնակցել ենք նաև Մոսկվայում «Արմա-2019» ցուցահանդեսին, որտեղ մեծ հաջողություն է ունեցել մեր ցուցադրությունը և մեծ հետաքրքրություն է վայելել»։

«Ազատության» հարցին, կարո՞ղ է երկրների անուններ նշել, որտեղ հայկական արտադրանքը արտահանվում է, Քերոբյանը պատասխանեց. «Ոչ»։

2016 թվականի ապրիլյան պատերազմից և Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի աղմկահարույց ու քննադատության արժանացած հայտարարությունից հետո, թե քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը կռվում էր հիմնականում 1980-ականների զենքով, Հայաստանի իշխանությունները սկսեցին անհամեմատ ավելի հաճախ խոսել ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավետիք Քերոբյանն անցած տարվա հունիսին նշանակվեց Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ։ Հրապարակումների համաձայն, նախկինում նա աշխատել է մասնավոր ոլորտում՝ Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում, եղել է Ռուսաստանում HSBC բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրենը:

«Ռազմարդյունաբերության ոլորտը ընդհանրապես 2016 թվականից բուռն ծաղկում է ապրում, և մենք շարունակաբար, և դա չի կարելի ասել, որ անպայման հեղափոխությունից հետո, շարունակաբար զարգացնում ենք և մեր հետազոտությունների մակարդակը, բարձրացնում ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր